Jump to content

ՀՍՀ/ԿԼՈՐԱՋՈՒԼՀԱԿԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼՈՐԱՋՈՒԼՀԱԿԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, ջուլհա-կային հաստոց, որում մի քանի մաքոք միաժամանակ շարժվում են շրջանագծով, միջնաթելերն անցկացնելով հենքաթելերի երախ գոյացնող բաժանմունքների մեջ: Յուրաքանչյուր հաջորդ մաքոքը խտացնում է նախորդ մաքոքով անցած և հենքաթելերով միահյուսված միջնաթելերը: Կ. հ. կիրառվում է փողրակների, պարկերի արտադրությունում: Կան մաքոքների էլեկտրամագնիսական մղումով Կ. հ-ներ՝ վուշե գործվածքների արտադրության համար: Տես նաև Ջուլհակահաստոց: