ՀՍՀ/ԿԼՈՒԺ-ՆԱՊՈԿԱ
ԿԼՈՒԺ-ՆԱՊՈԿԱ (Cluj-Napoca), Կլուժ, Կոլոժվար, Կլաուզենբուրգ, քաղաք Ռումինիայի պատմական Տրան-սիւվանիա նահանգում, Սոմեջուլ-Միկ գետի ափին: Կլուժ-Նապոկա գավառիվարչական կենտրոնը: Իր նշանակությամբ՝ երկրորդը Ռումինիայում: 205,4 հզ. բն. (1971): Ունի մեքենաշինական (տեքստիլ և սննդի արդյունաբերության սարքավորումների արտադրություն), սննդհամի արդյունաբերություն, կոշիկի, կարի, տրիկոտաժի, կահույքի, քիմ., ճենապակու-հախճապակու արդ., շինանյութերի արտադրության ձեռնարկություններ, Ռումինիայի ԳԱ մասնաճյուղ (երկու ինստ-ներով., 7 բուհ (համալսարան, պոլիտեխնիկ., երկրաբանական, բժշկադեղագործական, պլաստիկ արվեստների, մանկավարժական ինստ-ներ, կոնսերվատորիա), 3 պետ. թատրոն (մեկը՝ հունգ.), 2 պետ. օպերա (մեկը՝ հունգ.), ֆիլհարմոնիա, պետ. արխիվների մասնաճյուղ, ձեռագրատուն (1872-ից), պատմության (հռոմ. պեղածո հուշակոթողների սրահով), կերպարվեստի, ժող. արվեստի թանգարաններ, բուսաբանական այգի (1872-ից), ճարտ. հուշարձաններ ևն: Առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը (II դ.): Նապոկա անունով գոյություն է ունեցել դեռևս դակերի ժամանակ: 106-ից Դակիայի հետ ընկել է հռոմ. տիրապետության տակ: XI դ. հիշվում է Կուլուս անունով: Քաղաք է 1316-ից: 1541-ից անցել է Օսմանյան կայսրությանը՝ պահպանելով որոշ ինքնուրույնություն: 1790-1848-ին և 1861—67-ին եղել է Տրանսիլվանիայի ինքնավար իշխանապետության մայրաքաղաքը: 1867-ին միացվել է Ավստրո-Հունգարիային, 1918-ին՝ Ռումինիային: 1940—44-ին եղել է Հունգարիայի կազմում, 1944-ից անցել Օումինիային: XVII—XX դդ. Կ-Ն. եղել է հայկ. գաղութ: Հայերը Կ-Ն-ի գավառում բնակվել են դեռևս XII—XIII դարերից: Այդ են ապացուցում հայերին հիշեցնող տեղանունները: 1291-ից հիշատակվում է Օրմենիշ (էուրմենուս, Ուրմենիշ) գյուղը, 1312-ից՝ Օրման (Ուրման) կալվածք-գյուղը, այնուհետև՝ Էորմենյոսը՝ Մեզեն էորմենյեսի շրջանում ևն: Այդ բնակավայրերի, ինչպես և Տրանսիլվանիայի հայկ. մյուս կենտրոնների հայերը տնտ. ու մշակութային սերտ կապեր են պահպանել Կ-Ն-ի հետ: XVII դ. վերջից սկսած հայերը մշտական բնակություն են հաստատել նաև Կ-Ն-ամ: Նրանց թիվն ավելի է ստվարացել XIX դ. երկրորդ կեսից՝ XX դ. սկզբին հասնելով շուրջ 1000 հոգու: Դրա հետ մեծացել է նաև նրանց տեսակարար կշիռը: Սկսած XVIII դարից Կ-Ն. դարձել է Տրանսիլվանիայի հայ մշակութային կարևոր կենտրոն: Հայկ. այլ կենտրոնների դպրոցներն ավարտած բազմաթիվ հայ ուսանողներ Կ-Ն-ի ուսումնական ակադեմիայում (հիմնադրված 1571-ին) մասնագիտական բարձր ուսում են ստացել: XVIII ղ. սկզբից մինչև XX դ. սկիզբը Կ-Ն-ի Հիսուսյան եկեղեցում հայերեն արարողություն ու քարոզներ են կատարվել: XVIII—XIX դդ. Կ-Ն-ում գրվել են հայերեն ձեռագրեր, տպագրվել (տպարանը հիմնվել է 1550-ին) հայագիտական բազմաթիվ գրքեր: Հայերը գործուն դեր են կատարել գավառի և քաղաքի բոլոր ոլորտներում, ղեկավարության մեջ (3. Միրզա, Ց. և Գ. Կորբոլլիներ, Լ. Չիկի, Լ. Վիկոլ), փաստաբանական պալատում (Ա. Դոբալ, Լ. էստեգար, Ս. Կաղսագոյան), զանազան ընկերությունների (մանկավարժական, մեղվաբույծների ևն) և միությունների (մարզական, որբախնամ ևն) հիմնադրման ու կառավարման (Լ. Մերգա, Մ. Սենկովիչ, Բ. Կորբուլի), ցուցահանդեսների (անասնաբուծական, ազգագրական ևն) կազմակերպման (Ս. Ցեց, Բ. Կորբուլի) գործում ևն: Նպաստել են առևտրի և արդյունաբերության զարգացմանը (արդյունաբերական պալատի նախագահ Ի. Բոգդան, բանկերի դիրեկտորներ՝ Լ. Մերզա, Գ. Դալմա, որբանոցի վերահսկիչ, վաճառական Յ. Մեդիեշի ևն), հայ և հունգ. գիտության (բժշկապետ Ի. Մալի, բուսաբան Վոլֆգան) ու մշակույթի (հունգ. ազգային թատրոնի ինտենդանտ Բ. Կորբուլի, կոնսերվատորիայի նախագահի տեղակալ Մ. Սենկովիչ, համալսարանի խորհրդի ադմինիստրատոր Լ. Կորբուլի, երգահան Ս. Վիկոլ, «Կոլոժվար» թերթի խմբագիր, գրող Ի. Պետելեյ, «էրդեյ» թերթի խմբագիր, հայագետ Դ. Մերզա, գրող Աննա Տուտչեկ և ուրիշներ) վերելքին: 1848—49-ի հունգ. հեղափոխության օրերին Կ-Ն-ի հայերը կանգնել են հեղափոխության կողմը: Այժմ էլ բազմաթիվ հայեր ապրում են Կ-Ն-ում և մասնակցում հասարակական ու մշակութային կյանքին (նկարչուհի Մ. Չուպե, գրող Ա. Լասլոֆի, դաշնակահար Գ. Ամիրաս, երգչուհի է. Կատոնա, պատմաբան, դր 3. Դենղերլե, թերթի խմբագիր 3. Մուրադին, թանգարանագետ Մ. Ակոբշա, բժիշկներ, դոկտորներ Գ. Ֆոգոլյան, Գ. Կարաչոնի և ուրիշներ): Կ-Ն. հարուստ է հայերեն դիվանական նյութերով և ձեռագրերով: Համալսարանի գրադարանում պահվում են Եղիսաբեթու-պոլիս հայաքաղաքից 1911-ին տեղափոխված հայերեն ձեռագրերի ժողովածուն՝ բաղկացած 62 գրչագրերից (քարոզգրքեր, բառարաններ, քերականական գործեր, պատմիչների երկեր, օրագրություններ, տաղարաններ, թարգմանական գործեր ևն) և Գեռլայի պատմական թանգարանին նախկինում պատկանած մի քանի տասնյակ հայերեն այլ ձեռագրեր: Կ-Ն-ի պետ. դիվանում պահվում են նաև Գեռլայի քաղաքային վարչության, դատարանի, թանգարանի և հայագետ Դ. Մերզային պատկանող հայ., հունգ., լատին, և գերմ. հազարավոր փաստաթղթեր: Դրանք Կ-Ն. են տեղափոխվել 1950-ի մարտին և կազմված են 409 մետաղյա տոլփերում ամփոփված վավերագրերից ու 202 պրոտոկոլներից, որոնք վերաբերում են Գեռլայի կյանքին (XVII դ.—1879): Հիշյալ դիվանը մեծ նշանակություն ունի ոչ միայն Տրանսիլվանիայի հայերի պատմության, այլև Աոտիալի՝ այժմ անհետացած հայկ. բարբառի ուսումնասիրման համար: Կ-Ն-ի պատկերասրահում է գտնվում Գեռլայի մայր տաճարում նախապես պահված Ռուբենսի «Քրիստոսի իջեցումը խաչից» մեծադիր նկարը, որը հայերը նվեր են ստացել 1805-ին, Ավստրիայի կայսր Ֆրանցիսկ 1-ից:
Գրկ. Տալյան Ղ., Մայր դիլաե Մխիթարեանց Վենետկոյի Ս. Ղազար 1707—1773, Վնտ., 1930: «ճակատամարտ», ԿՊ, 1920: Ս. Քոլանջյան
