Jump to content

ՀՍՀ/ԿՂԶԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՂԶԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐ, մայր ցամաքներից օվկիանոսներին անցման զոնաներում ժամանակակից գեոսինկլինալային համակարգերի ստրուկտուրայի ռելիեֆում արտահայտված ձևեր: Կ. ա. երկայնակի ձգված լեռնային կառուցվածքներ են, որոնք բաժանում են եզրային ծովերի գոգավորությունները խորջրյա անդունդներից: Կ. ա-ի հիմքն են կազմում 40—50 (մմ-ից մինչև 200—400 (մմ լայնությամբ, 1000 և ավելի կմ երկարությամբ ստորջրյա լեռնաշղթաները, որոնք հիմնականում բաղկացած են հրաբխային ապարներից (բազալտներ, անդեզիտա-բազալտներ, անդեզիտներ): Լեռնաշղթաների կատարային մասերը ջրի մակերևույթից վեր են բարձրանում կղզիների աղեղանման դասավորված շարքերի ձևով (Կուրիլյան, Ալեության և այլ կղզիներ): Հայտնի են երկու և նույնիսկ երեք զուգահեռ շարքերով ձգսող Կ. ա., որոնք տեղադրված են մեկ միասնական հիմքի վրա, սակայն միմյանցից սահմանազատված են երկայնակի իջվածքներով: