Jump to content

ՀՍՀ/ԿՃԱՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՃԱՎ, գյուղ Արեմայան Հայաստանում, վանի վիլայեթի Մոկս գավառում: 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղի մոտակայքում, ձորի եզերքին, անտառաշատ վայրում էր Ս. Աստվածածին վանքը (այժմ՝ կիսավեր), որն ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: Պահպանվել է Գրիգոր Նարեկացու Թուղթը (X դ. վերջ)՝ ուղղված վանքի վանահորը: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանք բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում: