ՀՍՀ/ԿՅԱԽՏԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՅԱԽՏԱ, քաղաք, Բուրյաթական ԻՍՍՀ Կյախտայի շրջանի կենտրոնը: 16 հգ. բն. (1974): Կան մանածագործական-տրիկոտաժի ֆաբրիկա, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, բժշկ. ուսումնարան, հայրենագիտական և Սուխե Բատորի թանգարաններ: Կ-ից են սկսվել կամ այնտեղ ավարտվել Կենտրոնական Ասիան ուսումնասիրող Ն. Մ. Պրժևալսկու, Պ. Կ. Կոզլովի, Գ. Ն. և Ա. Վ. Պոտանինների, Վ. Ա. Օբրուչևի և ուրիշների ճանապարհորդությունները: Հիմնադրվել է 1727-ին:
