Jump to content

ՀՍՀ/ԿՅԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅԱՆՔ, մատերիայի շարժման հատուկ ձև, որի բնորոշ առանձնահատկություններն են ինքնավերարտադրությունը, ինքնակարգավորումը, աճը, հարմարվողականաությունը, շրջապատող միջավայրի հետ նյութերի, էներգիայի և ինֆորմացիայի յուրատիպ փոխանակությունը: Բացառիկբարդության ու նրա գոյության ձևերի խիստ բազմազանության պատճառով դեռևս չի հաշողվել տալ Կ-ի համապարփակ սահմանումը: Ֆ. Էնգելսի հայտնի սուբստրատային սահմանումը, ըստ որի «Կյանքը սպիտակուցային մարմինների գոյա-եղանակն է, որի էական մոմենտն է հանդիսանում նյ ու թերի մշտականփոխանակությունը նրանց շրջապատող արտաքին աշխարհի հետ…» («Բնության դիալեկտիկա», 1969, էջ 314), ճշգրտվում և լրացվում է: Կենսապրոցեսներում, սպիտակուցային նյութերի հետ միասին (տես Սպիտակուցներ), վճռորոշ դեր են խաղում նաև նուկլեհնաթթուները (ԴՆԹ, ՌՆԹ), ֆոսֆորային և այլ միացությունները: Արդի առավել ուշագրավ կոնցեպցիայի համաձայն, Կ. նյութական (սուբստրատային), էներգետիկական և ինֆորմացիոն պրոցեսների առանձնահատուկ միասնություն է: Շրշապատող միշավայրի հետ նյութափոխանակությունը, օրգ. կառուցվածքների դիսիմիլյացիան ու ասիմիլյացիան կենդանի գոյացությունների գոյության անհրաժեշտ պայմանն են: Կենդանի համակարգը նյութափոխանակության միշոցով անընդհատ նորոգում է սեփական նյութական սուբստրատը, շրջապատի հետ և իր ներսում իրականացնում է նյութերի և էներգիայի հաշորդական փոխակերպումները: Կենսահամակարգերում էներգետիկական պրոցեսների բնութագրման և ուսումնասիրման համար կարևոր էր էնտրոպիայի հասկացության տարածումը կենսահամակարգերի նկատմամբ: Մոլեկուլային կենսաբանությունը բացահայտել է նաև կենդանի օրգանիզմներում ինֆորմացիոն պրոցեսների բնույթն ու առանձնահատկությունները: Կ-ի գոյության կարևորագույն պայմանը ժառանգականությունն է, թեև այն խախտվում է փոփոխականությամբ: Ժառանգական դեների միացությունը՝ գենոտիպը, գենետիկական ինֆորմացիա է կրում օրգանիզմի տեսակային և անհատական բոլոր առանձնահատկությունների վերաբերյալ: Անհատական զարգացման էությունը, բեղմնավորված ձվաբջջից մինչև հասուն օրգանիզմ, գենետիկական ծրագրավորման իրացման մեջ է: Սակայն նուկլեինաթթուների մեջ գրանցված ինֆորմացիան կարող է ենթարկվել մուտացիաների, որոնք ժառանգաբար փոխանցվում են հաշորդ սերունդներին: Կ. գոյություն ունի առանձին կենդանի (միաբշիշ և բագմաբշիշ) անհատների ձևով, որոնցից յուրաքանչյուրն անցնում է անհատական զարգացման շրշան: Կենդանի անհատները միմյանց և շրշապատող անկենդան աշխարհի հետ կազմում են ավելի բարդ համակարգեր, վերջին հաշվով՝ երկրի վրա կյանքի միասնական համակարգը (կենսազանգվածը), որը զարգացել է պարզագույն ձևերից մինչև մարդը: Կենդանի բնության զարգացման գիա. բացատրությունը տրվել է Դարվինի էվոլյուցիոն ուսմունքում: Դիալեկտիկա-մատերիալիստական մեթոդաբանությունը, քննադատելով կյանքի ըմբռնման մասին վիտալիզմի և մեխանիցիզմի տեսակետները, գտնում է, որ Կ-ի հիմքում ընկած են ֆիզիկական և քիմ. պրոցեսներ, որոնք սակայն հանդես են գալիս վերառված և կենսապրոցեսներին ենթակա ձևով: Մոլեկուլային կենսաբանության զարգացումը, որն օգտագործում է ֆիզիկայի և քիմիայի մեթոդները, հաստատում է դիալեկտիկա-մատերիալիստական մեթոդաբանության ճշմարտությունը: Առաջադրվում են վարկածներ, որոնք աստիճանաբար մոտենում են երկրի վրա կյանքի առաշացման (տես Կյանքի ծագումը) պրոբլեմի լուծմանը:

Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969: Նույնի, Անտի-Դյուրինգ, Ե.,1967: Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ,

Երկ., հ. 14: Волькеяштейн М. В., Молекулы и жизнь, М.,1965 Бернал Дж., Возникновение жизни., пер. с англ., М., 1969 Шредингер 3.,Что такое жизнь, пер. с англ., 2 изд., М.,1972 ОпаринА. И., Материя—жизнь—интелект, М., 1977.

Ն. Ավագյան