Jump to content

ՀՍՀ/ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ, բնագիտության և փիլիսոփայության կենտրոնական պրոբլեմներից մեկը: Իդեալիստները պնդում են, որ կյանքը արարել է աստված: Հակառակ դրան, մատերիալիստները գտնում են, որ կյանքն ունի նյութական ծագում և առաջացել է բնության ընդհանուր օրինաչափությունների հիման վրա: XIX դարի վերջին և XX դարի սկզբին մեխանիստական մատերիալիզմը Կ. ծ. փորձում էր մեկնաբանել օրգանիզմը նմանեցնելով մեքենայի և անկարող էր լուծել Կ. ծ-ման դժվարին խնդիրը: Միայն դիալեկտիկա-մատերիալիստական մոտեցումը բացեց նշված պրոբլեմի լուծման ճանապարհը, որի մասին խոսել է Ֆ. Էնգելսն իր «Բնության դիալեկտիկայում: Մինչև XX դարի 20-ական թթ. Երկրի վրա Կ. ծ-ման մասին երկու պատկերացում էր իշխում: Ըստ առաջինի, կյանքը Երկրի վրա բերվել է դրսից (տես Պանսաերնիա): Դա հարցի լուծումը չէ, որովհետն այս տեսակետը որևէ մոլորակում Կ. ծ-ման պրոբլեմից բացի առաջադրում է նաև ակտիվ վիճակում կենդանի օրգանիզմը Երկիր տեղափոխելու հարցը: Համաձայն երկրորդ տեսակետի, Կ. ծ. միակ եզակի «կենդանի մոյեկուլի» առաջացման արդյունք է, որը կրում է կյանքի ապագա զարգացման ողջ ծրագիրը: Այսպիսի մոտեցումը նույնպես բացառում է պրոբլեմի գիտական լուծումը: Կ. ծ-ման պրոբլեմի հիմնական ուսումնասիրություններն սկսվեցին սովետական գիտնական Ա. Օպարինի «Կյանքի ծագումը» (1924) աշխատության լույս տեսնելուց հետո: Ամփոփելով մինչ այդ կուտակված գիտական տվյալները՝ Օպարհնն առաջարկեց մի տեսություն, որի համաձայն երկրագնդի և այլ մոլորակների միլիոնավոր տարիների զարգացման ընթացքում որոշ շրջանում առաջանում են կ. ծ. հնարավոր դարձնող պայմաններ: Երկիրն առաջացել է 4,5 մլրդ տարի առաջ, իսկ կյանքի նշաններն ի հայտ են եկել 2—3 մլրդ տարի առաջ: Հետևաբար բավական երկար ժամանակ Երկրի վրա կյանք չի եղել: Պարզված է, որ պարզագույն օրգ. միացությունների առաջացման պայմաններն ու տարրերը եղել են նույնիսկ մինչև մեր մոլորակի առաջացումը (այժմ էլ կան միջաստղային միջավայրում, կոմետներում, մետեորիտներում): Ըստ Օպարինի և ամերիկյան գիտնական Գ. Յուրիի, այդ շրշջանում երկրագնդի մթնոլորտն ունեցել է վերականգնող բնույթ և պարունակել է ջրածին, ջրային գոլորշիներ, մեթան, ցիանաջրածին, ամոնիակ են պարզագույն օրգ. միացություններ: Երկրագնդի ջերմաստիճանի հետագա իջեցման շնորհիվ պայմաններ են ստեղծվել ավելի բարդ օրգ. միացությունների առաջացման համար: Այս ենթադրությունն ապացուցվեց փորձնական եղանակով. Ս. Միլերը (ԱՄՆ, 1953), Մ. Պավլովսկայան և Ա. Պասինսկին (ՍՍՀՄ, 1956) սինթեզեցին ամինաթթուներ և պարզ ածխաջրեր, Խ. Օրոն (Իսպանիա, 1960)՝ պուրիններ և պիրիմիլփններ, և Պոնամպերուման (ԱՄՆ, 1970) ստենոգինեոֆոսֆորական թթու (ԱԵՖ) ևն, որոնցից կազմված են սպիտակուցներն ու նուկլեինաթթուները: Առաջացած բարդ օրգ. միացությունները կոնդենսացող ջրային գոլորշիների հետ մթնոլորտից տեդափոխվել են Երկրի մակերես: Դրանց աստիճանական բարդացումների շնորհիվ, ջրերում ի հայտ են եկել սպիտակուցանման և այլ բարձրամոլեկուլային միացություններ, որոնք կոնցենտրացիայի և ջերմաստիճանի որոշակի պայմաններում լուծույթից անջատվել են առանձին ֆազերի՝ կոացերվալոային կաթիլների ձևով (տես Կոացեովացիա): Ենթադրվում է, որ ֆազանջատամը կարող էր տեղի ունենալ նաև տարբեր բնույթի մասնիկների վրա մոլեկուլների աղսորբման ճանապարհով: Անկախ ֆազանջատման եղանակից, այն խիստ կարևոր էտապ եղավ Կ. ծ-ման պրոցեսում, քանի որ վերմոլեկուլային կառուցվածքային տարրերից զուրկ նյութը ձեռք բերեց որոշակի կառուցվածք և միջավայրից անջատվեց որպես առանձին միավոր: Մոլեկուլների այդպիսի կուտակումներն ունեին ժելերին բնորոշ հատկություններ և ի վիճակի էին շրջապատից կլանել նյութեր, մեծացնել իրենց չափերն ու բարենպաստ պայմաններ ստեղծել էներգիայով հարուստ նյութերի քիմ. փոխարկողների համար: Այս եղանակով նախասկզբնական ջրերում առաջացել են զարգացման ընդունակ համակարգեր (պրոբիոնտներ): Պրոբիոնտի զարգացման հետագա ընթացքը ճշգրտորեն պարզված չէ, բայց Ա. Օպարինը ենթադրում է, որ աճման ինչ-որ սահմանի հասնելուց հետո դրանք տրոհվել են մասերի (բազմացել են) և առանձին մասերից շարունակել են ինքնուրույն աճը միայն նրանք, որոնցում տրոհման ժամանակ տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները ստեղծել են փոփոխվող միջավայրի պայմաններին հարմարվելու ավելի մեծ ընդունակություն: Մյուսները քայքայվել, տարրալուծվել են: Այս պրոցեսը կրկնվել է բազում տարիներ, և քնական ընտրության ճանապարհով նախորդից հետնորդին անցել են միայն այնպիսի փոփոխություններ, որոնք բերել են պրոբիոնտի կառուցվածքի և հատկությունների կատարելագործման: Վերջապես եկել է մի ժամանակ, երբ շրջապատում օրգ. նյութերի պաշարը նվազել է և չի բավարարել բոլոր պրոբիոնտների սնման համար: Գոյությունը պահպանելու համար եղել է երկու ճանապարհ՝ սնվել իրենց նմաններով, որոնք համեմատաբար թույլ են, և կամ ստեղծել մի այնպիսի ապարատ, որը թույլ կտար սնվել պարզ անօրգանական միացություններով: Այս ուղիներից որևէ մեկով ընթացողները միայն կարողացել են պահպանել իրենց հետագա գոյությունը: Երկարատև էվոլյուցիայի ընթացքում սինթեզվել են նոլկլեինաթթուներ, տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ ևն: Նուկլեինաթթուները ձեռք են բերել ժառանգականության ինֆորմացիա կրելու, իսկ մի շարք սպիտակուցներ՝ որոշակի սինթեզներ կատալիզելու հատկություն: Վերջապես գենետիկական կոդի ձևավորման հիման վրա ժառանգականության ինֆորմացիայի փոխանցման ունակությունը դարձավ կենդանի օրգանիզմի հիմնական հատկություններից մեկը: Զարգացման ու կատարելագործման այս ճանապարհը բերեց այնպիսի օրգանիզմների առաջացմանը, որոնք կան ներկայումս: Ժամանակակից հետազոտությունները հաստատում են բջջի զարգացման աստիճանականությունը: Պարզված է, որ բարդ կառուցվածք ունեցող բջիջներն առաջացել են ավելի պարզերից, մասնավորապես հայտնի է, որ բակտերիաների կամ կապտականաչ ջրիմուռների բջիջները շատ ավելի պարզ կառուցվածք ունեն, քան բարձրակարգ կենդանիների և բույսերի բջիջները: Այն հանգամանքը, որ ներկայումս պրռբիոնտի հետքեր անգամ չեն մնացել երկրագնդի վրա, չի կարող ժխտել դրանց գոյությունն ընդհանրապես, քանի որ վերջիններս անպայմանորեն ոչնչացվել են բարձրակարգ օրգանիզմների կողմից: Ենթադրվում է նան, որ կենդանի օրգանիզմի առաջացումը կարող էր տեղի ունենալ ջրային լուծույթում բաշխված սպիտակուցների և նուկլեինաթթուների մոլեկուլների ինքնակուտակմամբ, սակայն այս դեպքում չեն բացատրվում տվյալ մոլեկուլների խիստ կարգավորված կառուցվածքն ու ապագա ֆունկցիաներին նախապես հարմարված լինելը: Վերջինները կարող էին առաջանալ միայն բնական ընտրության միջոցով՝ պրոբիոնտի երկարատև էվոլյուցիայի ընթացքում: Այն, ինչ տեղի է ունեցել Երկրի վրա, կարող է լինել նաև Տիեզերքի այլ շրջաններում: Դրա վրա է հիմնված այն ենթադրությունը, որ կյանքը գոյություն կարող է ունենալ նաև այլ մոլորակներում: Սակայն հավաստի տվյալներ Տիեզերքի այլ շրջաններում կյանքի գոյության մասին դեռևս չկան:

Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969: Опарин А. И., Возникновение и начальное развитие жизни, М., 1966 Бернал Дж., Возникновение жизни, пер. с англ., М, 1969 Руттен М.Г., Происхождение жизни (естественным путем), пер. с англ., М., 1973.