Jump to content

ՀՍՀ/ԿՅՈԼ ԴԱՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅՈԼ ԴԱՂ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Բուրսայի վիլայեթի Բելեճիկի գավառում, համանուն քաղաքից 24 կմ արևելք: Գյուղն իր անունն ստացել է մերձակա լճի անունից: XX դ. սկգբին ուներ 450 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, շերամաբուծությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և ազգային վարժարան՝ 210 աշակերտով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: