ՀՍՀ/ԿՅՈՒԻ
ԿՅՈՒԻ Ցեզար Անտոնովիչ 6(18).1.1835, Վիլնյուս—26.3.1918, Պետրոգրադ), ռուսկոմպոզիտոր, երաժշտական քննադատ, ռազմական ինժեներ և գիտնական, ինժեներ-գեներալ (1904): 1857-ին ավարտել է Նիկոլանյան ինժեներական ակադեմիան (1878-ից՝ նույն ակադեմիայի ադյունտ-պրոֆեսոր, 1880-ից՝ պրոֆեսոր, 1891-ից՝ վաստ. պրոֆեսոր): Կ. երաժըշտի ձևավորմանը նպաստել է Ա. Ա. Դարգոմիժսկու, Մ. Ա. Բալակիրևի, Վ. Վ. Մտասովի հետ ունեցած ծանոթությունը: «Հզոր խմբակի» անդամներից էր: 1864-իցհանդես է եկել որպես երաժշտ. քննադատ, պաշտպանել երաժշտության մեջ ռեալիզմի և ժողովրդայնության սկզբունքները, պրոպագանդել Մ. Ի. Գլինկայի, Ա. Մ. Դարգոմիժսկու և «Նոր ռուսական երաժշտական դպրոցի» երիտասարդ ներկայացուցիչների երկերը, նաև արտասահմանյան երաժշտության առաջադեմ նորարարական հոսանքները: Կ-ի «Վիլյամ Ռատկլիֆ» օպերան (ըստ Հ. Հայնեի, 1869, Մարիին-յան թատրոն, Պետերբուրգ) արտացոլում էր «Հզոր խմբակի» առաջադեմ գեղագիտական դրույթները: Գրել է 14 օպերա, այդ թվում՝ «Անջելո» (ըստ Վ. Հյուգոյի,1875), «Կապիտանի աղջիկը» (ըստ Ա, Ս. Պաշկինի, 1909), 4 մանկական օպերա, ստեղծագործություններ նվագախմբի, դաշնամուրի, ջութակի, թավջութակի համար, խմբերգեր, վոկալ անսամբլներ: Հետաքրքրական են ռոմանսները (250-ից ավելի), այդ թվում հայկական ռոմանսների շարքը՝ «Հայի արյունը» (խոսք՝ Ռ. Պատկանյանի), «Ինչպես հզոր մրրիկ» (խոսք՝ Լ. Մանվելյանի), «Երազ» (խոսք՝ Ս. Շահազիգի), «Նրան» (խոսք՝ Պ. Դուրյանի), «Մշուշն եկավ թևը փռեց» (խոսք՝ Ա. Իսահակյանի), «Մարտիկի մահը» (խոսք՝ Հ. Հովհաննիսյանի), որոնք հրատարակվել են «Արցունքներ» գեղարվեստական-երաժշտական ալմանախում (Պետերբուրգ, 1907)Հեղինակ է ամրաշինությանը վերաբերող կապիտալ աշխատությունների: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է սովետական իշխանության կողմը:
