Jump to content

ՀՍՀ/ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ Գալուստ Մարգսի (29.3. 1869, Կ. Պոլիս—20.7. 1955, Լիսաբոն), հայ մեծահարուստ: Մասնագիտությամբ՝ ինժեներ-նավթագործ (կրթությունն ստացել է Անգլիայում՝ Օքսֆորդի համալսարանում): 1911—12-ին հիմնել է Թուրքիայի նավթային ընկերությունը, որի նպատակն էր օգտագործել Միջագետքի հարուստ նավթահանքերը, (Կ. Իրաքի նավթային ընկերության բաժնետերերից էր): Եղել է ՓարիզիևԼոնդոնի թուրք, դեսպանատների տնտ. խորհրդական: 1930-ին ընտրվել է Հայկական, բարեգործական ընղհանուր միության նախագահ: 1956-ին Կ-ի կտակի համաձայն հիմնվել է Գալուսա Կւ ուլւցենկյան հիմնարկությունը, որը որպես նպաստ գումարներ է հատկացնում սփյուսքահայ մշակութային միություններին, հայկ. դպրոցներին, կրթաթոշակներ տալիս հայ աշակերտներին և ուսանողներին: Հիմնարկությունը գումար է հատկացնում նաև Սովետական Հայաստանի ուսումնական ու գիտական հաստատություններին՝ արտասահմանյան գիտական գրականություն ու արդիական սարքավորումներ ձեռք բերելու համար: