ՀՍՀ/ԿՅՈՒԽԵԼԲԵԿԵՐ
ԿՅՈՒԽԵԼԲԵԿԵՐ Վիլհելմ Կարլովիչ (1797—1846), ռուս գրող, դեկաբրիստ: Ծագումով՝ գերմանացի: 1825-ի դեկտ. U-ին Պետերբուրգում դեկաբրիստների ապստամբության ժամանակ իշխան Մի-խայիլ Պավլովիչի վրա կրակնլու համար դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է տաժանակրությամբ: 1820-ական թթ. քաղաքացիական պոեզիայի դիրքերից Կ. հանդես է եկել սենտիմենտալիստների դեմ («Վերջին տասնամյակի մեր՝ հատկապես քնարական պոեզիայի ուղղության մասին», 1824, հոդված, «Արգոսցիներ», 1822—25, ողբերգություն, «Հռենոսյան ընկերներին», 1821, բանաստեղծություն ևն): Բանտարկության և աքսորի շրջանի ստեղծագործություններում կ, հավատարիմ է իր երբեմնի իդեալներին («էլեգիա», 1832, «Ցակուբովիչի մահվան առիթով», 1846), թեն. երբեմն նկատվում են միայնության և դատապարավածության մոտիվներ («Հոկտեմբերի 19-ը», 1838, բանաստեղծություն, «Պրոկոֆի Լյապունով», 1834, ողբերգություն): Գրել է նաև «Վերջին Կոլոննան» (1832—42) վեպը:
Գրկ. Избр. произв., т. 1—2, М.—Л., 1967.
