ՀՍՀ/ԿՅՈՒՍՆԵՆՑ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՅՈՒՍՆԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում, Մարմետ գետի ափին, հարթ դաշտում: Գյուղն ունի գեղեցիկ դիրք, առողջարար բնություն, հարուստ է արգավանդ հողերով և ոռոգելի ջրերով: 1909-ին ուներ 110 տուն հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և արհեստներով: Գյուղում կային եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան, ինչպես և Տիրամայր, Մ. Գևորգ, Շեն Ս. Ատոմ, Արծվաբեր, Աստվածածին և Թուխ Մանուկ անունով ուխտատեղիներ: Կ-ի մոտակայքում էր նաև 1442-ին կառուցված Ավեր կոչված վանքը, որը XIX դ. ավերվել է: Բնակիչները 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, ստիպված գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում: Գաղթի ճանապարհին նրանց գզալի մասը զոհվել է ավազակային հարձակումներից և հիվանդություններից:
