ՀՍՀ/ԿՅՈՒՏԵՆՅԱՆ
ԿՅՈՒՏԵՆՅԱՆ (Գյուտենյան) Հայկ Սարգսի (19.5.1886, Կեսարիա-1972), հայ շութակահար, կոմպոզիտոր: Սովորել է Կ. Պոլսի էսայան վարժարանում և Թագավորական լիցեյում: Բրյուսելում աշակերտել է Ս. Թոմսոնին, Պրագայում՝ 0. Շևչիկին (ջութակ), Վ. Նովակին (կոմպոզիցիա), Փարիզում՝ Վ. Դ էնդիին (տեսություն): Հավաքել է Արևելքի և Բալկանյան երկրների ժող. մեղեդիներ: 1905-ից համերգներ է տվել Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում, Պրագայում, Կ. Պոլսում, Կահիրեում և այլուր, 1908—09-ին՝ Թիֆլիսում և Կովկասի այլ քաղաքներում: 1918-ին տեղափոխվել է ԱՄՆ, հրավիրվել մանկավարժական աշխատանքի (փոխարինել է նշանավոր ջութակահար է. Իզայիին), կնոջ՝ դաշնակահարուհի Կ. Լոուի հետ շարունակել ելույթները ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի քաղաքներում: Գրել է յուրահատուկ գրավիչ լեզվով առանձնացող սիմֆոնիաներ (մեծ մասամբ ծրագրային), երկեր ջութակի («Հայկական մեղեդի», «Հայկական օրորոցային», «Աշուղ», «Արևելյան երեք պար», «Անցնող քարավան», «Հովիվ» են), ալտի, դաշնամուրի, ձայնի, նվագախմբի համար:
Ա. Ցիցիկյան
