Jump to content

ՀՍՀ/ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆԵՐ, հայ թագավորական հարստություն Տաշիր-Զորագնտում X—XII դարերում, Կյուրիկյան թագավորության իշխողները: Հարստության հիմնադիրն է Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը (վերջինիս անունը տեղական բարբառով հնչել կամ կոչվել է նաև «Կյուրիկե», որից էլ՝ տոհմանունր): Կ. կախման մեջ էհն Անիի Բագրատունիներից և իրենց իրավունքների հաստատումն ստանում էին նրանցից: Կ-ի իշխանությունը պայմանական-ժառանգական էր, տիրույթները՝ ավատ: Բագրատունիների կենտրոնական թագավորության անկումից (1045) հետո Կ. դարձան հայրենատեր՝ գլխավորելով Բագրալռունյաց տոհմը: Սելջուկյան տիրապետության սկզբնական շրջանում, հպատակության գնով, Կ. պահպանեցին իրենց կիսանկախությունը: Սակայն ավելի ուշ, սելջուկների հաճախակի հարձակումների ու գրավումների պատճառով, կորցրեցին (1111—13) իրենց տիրույթները և հեռացան Տավուշ ու Մածնաբերդ, որտեղ էլ հիմնեցին նոր իշխանություններ (տես Մածնաբերղի իշխանություն, Տավուշի իշխանություն): Կ-ի արքայացանկը. Գուրգեն (970—991), Դավիթ Անհողին (996—1048), Կյուրիկե և (1048—89), Աբաս և Դավիթ (միասին, մոտ 1090—1145):

Գրկ. Մովսիսյան Ղ., Լոռիի Կյուրիկյան թագավորներոլ պատմությունը, Վնն, 1923: