Jump to content

ՀՍՀ/ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Լոռու թագավորություն, Տաշիր-Ձորագետի թագավորություն, հայ ավատատիրական քաղաքական կազմավորում Հյուսիս-Արևելյան Հայաստանում՝ 970—1113-ին: Հիմնադիրն է Հայոց արքա Աշոա Գ Ողորմածի կրտսեր որդի Գուրգենը: Ընդգրկում էր Գուգարաց աշխարհի արլ. գավառները, հիմնականում Տաշիրն ու Զորուիորը: IX դ. վերջից նշված գավառները գտնվում էին Բագրաաունիների թագավորության կազմում և կառավարվում նշանակովի վերակացուներով (Գնթունիներ): Վերջիններիս կենտրոնախույս ձգտումների պատճառով արքունիքը շուտով իշխանությունը հանձնեց իր տոհմակիցներին: Այնուհետև երկրիսահմանները Տվւղիսի ու Գանձակի ամի րայությունների ոտնձգություններից պաշտպանելոէ նպատակով Տաշիր-Ձորագետում ստեղծեց հատուկ ռազմավարչական մարզ, որի կառավարիչ Գուրզենին մոտ 970-ին ճանաչեց Լոռու թագավոր: Այսպիւավ Գարգենը դարձավ Կ. թ-յան և հայ Բագրատունիների մի նոր տոհմա-ճյուղի՝ Կյուրիկյանների հիմնադիրը, ճանաչելով, սակայն, Անիի արքունիքի գերագահությունը: Վերջինիս գերիշխանությունն ընդունել են նաև Գուրգենի հաջորդները: Կ. թ-յան կենտրոնը սկզբում Շամշոլլդե բերդավանն էր, 1065-ից՝ Լոռե (Լոռի) ամրոցը: Երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու նպատակով X—XI դդ. Կ. թ-յան տարածքում կառուցվեցին բազմաթիվ ամրություններ՝ Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ են, որոնք հսկում էին նաև կարևոր առևտրական ճանապարհները: X դ. վերջին և XI դ. առաջին կեսին, առանձնապես Դավիթ Անհողինի օրոք, Կ. թ. հուսալի պատվար էր Բագրատունյաց թագավորության համար՝ Գանձակի Շադղադյան ամիրների ներխուժումների դեմ: Բագրատունիների կենտրոնական (1045), ապա՝ Կարսի (1065) թագավորությունների անկումից հետո Կ. թ. միակ Բագրատունյաց իշխանությունն էր, որ պահպանել էր իր գոյությունը սելջուկ սուլթանների գերիշխանությունը ճանաչելու (1064) գնով: XI դ. վերջիե քառորդից, Կյուրիկե Ա-ի օրոք, սելջուկներն սկսեցին զավթել Կ. թ-յան գավառները: Х II դ. սկզբին արդեն Կ. թ. սահմանափակվում էր Տաշիր գավառով: 1111— 13-ին Կ. թ-յան վերջին գահակալներ Աբաս և ու Գավիթը կորցրեցին նաև Տաշիրը և տեղափոխվեցին Տավուշ ու Մածնաբերդ, ուր հիմնեցին փոքրիկ իշխանություններ (տես Տավուշի իշխանություն, Մածնաբերդի իշխանություն): X— XI դդ. Կ. թ. հայ մշակույթի գլխավոր կենտրոններից էր: Սանահինի և Հաղպատի վանքերը իրենց բարձրագույն դպրոցներով հայտնի էին ամբողջ Հայաստանում. Կ. թ. կարևոր դեր էր կատարում նաև Հայաստանի տարանցիկ առևտրում. կ. թ-յան տարածքով էին անցնում երկրի կենտրոնական մարզերից դեպի հարևան երկրներ (Վրաստան, Ատրպատական, Կասպից ծով) ձգվող առևտրական մայրուղիները (Անի—Լոռե—Տփղիս ևն):

Գրկ. Մովսիսյան Ղ., Լոռիի կյուրհկյան թագավորնկրու պատմությունը, Վնն., 1923: Մաթևոսյան Ռ., Լոռվա թագավորության կազմավորման պատմությունից, «ԼՀԳ», 1976, 3: Ռ. Մաթևոսյան