Jump to content

ՀՍՀ/ԿՅՈՒՐԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅՈՒՐԻՆ, Կյուրուն, գյուղաքաղաք Թուրքիայում (Սվազի վիլայեթ), Թոհմանու (Մելաս) գետի բերրի և ծառաշատ հովտում: XX դ. սկզբին ուներ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ երկրագործությամբ: Հայերն ունեին եկեղեցի և դպրոց: Կ-ի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: