ՀՍՀ/ԿՅՈՒՐԻՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՅՈՒՐԻՈՒՄ (լատ. Curium), Cm, արհեստականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր: Ակտինիդ է, կարգահամարը՝ 96: Կայուն իզոտոպներ չունի: Առաջինը ստացել են ամերիկացիներ Գ. Սիբորգը, Ռ. Ջեյմսը և Ա. Գիորսոն, 1944-ին, ըստ
միջուկային ռեակցիայի: Անվանվել է ի պատիվ Պ. Կյուրիի և Մ. Սկլոդովսկայա-Կյուրիի: Հայտնի են Կ-ի 238—250 զանգվածային թվերով իզոտոպները, որոնցից առավել երկարակյացը 247Cm (T₁/₂ = 1,64.10⁷ տարի): Կ. արծաթափայլ մետաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 1340°C, խտությունը՝ մոտավորապես 13000 կգ/մ³, օքսիդացման աստիճանը՝ +3: Այլ ակտինիդներից անջատում են իոնափոխանակման եղանակներով: 242Cm և 244Cm իզոտոպները կիրառվում են էլեկտրական հոսանքի փոքրածավալ աղբյուրներ ստեղծելու համար:
