Jump to content

ՀՍՀ/ԿՅՈՒՐՈՍ ԿՐՏՍԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅՈՒՐՈՍ ԿՐՏՍԵՐ (հուն., ծն. թ. անհտ.—մ. թ. ա. 401), պարսից արքա Դարեհ II-ի կրտսեր որդին: 408-ից՝ փոքրասիական սատրապությունների (Լիդա., Մեծ Փռյուգիա, Կապադովկիա) փոխարքա: Հոր մահից (404) հետո ապստամբել է թագավոր հռչակված եղբոր՝ Արտաքսերքսես II-ի դեմ գահին տիրելու նպատակով: 401-ին Սարդես քաղաքից, բազմահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ. հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել: Կ-ին օժանդակած 10 hq. հույները Հայաստանի վրայով դուրս են եկել Սև ծով և մեկնել հայրենիք: Այս դեպքերը մանրամասն շարադրված են Քսենոփոնի «Անարասիս» երկում (հայերեն թրգմ., Ե., 1970):

Ս. Կրկյաշարյան