Jump to content

ՀՍՀ/ԿՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, գինեկոկրատիա (հուն.կին և— իշխանություն), հասկացություն, որ օգտագործել է շվեյցարացի գիտնական Ի. Յա. Բախոֆենը՝ իր իսկ ենթադրած հետերիզմին հաջորդած հասարակության պատմության մի ամփոփ ժամանակաշրջանի բնորոշման համար: Կ-յան հիմնական գծերը նա տեսնում էր մոր կողմից ազգակցությունը հաշվելու և հասարակական կյանքում կնոջ առաջատար դերի մեջ: Նախնադարյան պատմության հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Կ. համապատասխանում է մայրիշխանության ժամանակաշրջանին: Կ-յան փոխարեն հաճախ գործածվում է Աայրիշխանություն հասկացությունը: