Jump to content

ՀՍՀ/ԿՆԻՊՊԵՐ-ՉԵԽՈՎԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՆԻՊՊԵՐ-ՉԵԽՈՎԱ Օլգա Լեոնարդովնա (1868—1959), ռուս սովետական դերասանուհի: ՍՍՀՄ Ժող. արտիստուհի (1937): Ա. Պ. Չեխովթ Կինը: 1898-ին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն: Առաջին ներկայացման մեջ (Ա. Կ. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան») խաղացել է Իրինա թագուհու դերը: Առաջինն է մարմնավորել չեխովյան կանանց կերպարները՝ Արկադինա («ճայ», 1898), Ելե-նա Անդրեևնա («Քեռի Վանյա», 1899), Մաշա («Երեք քույր»), Ռան և սկայա («Բա-1 ենու այգին»Սառա («Իվանով», երեքն էլ՝ 1901): Լավագույն դերերից են նաև Նասայան, Ելենան (Մ. Գորկու «Հատակում», «Քաղքեներ», 1902), Աննա Մաարը (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ», 1899): Սովետական շրջանում խաղացել ըստ Լ. Տոլստոյի. 1930), Պոլինա Բարդինա (Գորկու «Թշնամիներ», 1935) են Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1943):