ՀՍՀ/ԿՆԻՔ
ԿՆԻՔ, կոշտ նյութերի (քար, մետաղ, ոսկոր ևն) վրա փորագրված դրոշմները, ձուլամայրերը (մատրիցա), դրանց դրոշմվածքը ոսկու, արծաթի, անագի, զմռսի, մոմի, թղթի ևնի վրա: Կ. իբրև վկայագրի իսկության վլսվերացման նշան, առաջացել է Հին Արևելքում (Շումեր, Եգիպտոս, Ուրարտու ևն), ունեցել է գլանի ձև (պատկերներով և արձանագրություններով): Այն գլորել են հում կավից սալիկների վրա՝ փաստաթղթի բովանդակությունը դրոշմելու նպատակով: Անտիկ ժամանակաշրջանին բնորոշ են մոմի և զանազան մազտաքների Վրա դրոշմող Կ. մատանիները: Միջին դարերում Արևմտյան Եվրոպայի պետություններում, Բյուզանդիայով, Ռուսիայում գործածում էին, այսպես կոչված, կխովի Կ-ներ (բուլլա, կոնդակ), որոնք հատուկ ձուլամայրերի միջոցով դրոշմվել են ոսկու («խրիսովուլ»), արծաթի, կապարի, մոմի, զմռսի ևնի վրա ու ամրացվել փաստաթղթից կախված թելից: Թեև XIV—XV դդ կախովի կ-ներն աստիճանաբար փրխարինվեցին մոմի, մազտաքների վրա, ապա նաև ներկանյութերի միջոցով դրոշմվողներով, սակայն առանձին տետրում (օր. Վատիկանում) պահպանվեցին մինչև XX դ.: Հայաստանի տարածքում հայտնաբերված հնագույն Կ-ները վերաբերում են ուրարտ. ժամանակաշրջանին: Կարմիր բլուրից և ուրարտ. այլ հնավայրերից (այդ թվում՝ նաև դամբարաններից) հայտնաբերվել են քարե կոնաձև, սկավառակաձև, գլանաձև փոքր Կ-ներ և դրանց դրոշմվածքով առարկաներ ու բուլլաներ: Ուրարտ. Կ ները հաճախ զարդարվել են թևավոր աստվածների, գառնանգղի, օձի, երկգլխանի կենդանիների, սրբազան ծառերի, լուսնի, խաչի և այլ պատկերներով, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Կ-ներն ունեցել են նաև պաշտամունքային նշանակություն, ծառայել են իբրև թալիսմաններ: Վաղ հայկ. և հելլենիստական ժամանակաշրջանների հնավայրերից գտնվել են փոքրասիական ե, այսպես կոչված, «հունա-պարսկական» մոտ երկու տասնյակ քարե և ապակե Կ-ներ: Քարե (լազուրիտ, սարդիոն ևն) Կ-ները վերաբերում են հիմնականում մ. թ. ա. V—IV դդ, իսկ հելլենիստական դարաշրջանում գերակշռել են մանուշակագույն, բաց կանաչ, կապտավուն ապակուց, բազմանիստ, շրջանաձև, օվալաձև, երբեմն ձվածիր Կ-ները (հիմնականում քարե Կ-ների նմանությամբ), որոնք զարդարված են մենամարտի, որսի, պաշտամունքային տեսարաններով, կենդանիների, թռչունների սխեմատիկ պատկերներով և գործածվել են նաև որպես զարդեր: Ուսումնասիրություններից երևում է, որ Անդրկովկասում եղել է Կ-ներ ընդօրինակելու մի քանի կենտրոն (մեծ մասամբ՝ Հայաստանում): Հայաստանում և շրջակա երկրներում իբրև Կ-ներ են ծառայել նաև թագավորների, իշխանների, բարձրաստիճան հոգևորականների հատուկ մատանիները: Վերոհիշյալ Կ-ների միջոցով պատկերացում ենք կազմում հայերի, պարսիկների, փոքրասիական հին ժողովուրդների կենցաղի, պաշտամունքի, կրոնի, զբաղմունքի, կենդանական աշխարհի, առևտրական, տնտ. և մշակութային փոխհարաբերությունների վերաբերյալ:
Գրկ. Խաչատրյան Ժ. Դ., Դիտողություններ Հայաստանի հելլենիստական շրջանի գլիպտիկայի մասին, «ԼՀԳ», 1974.,7: Кармир-блур, т. 2, Е., 1952.
