Jump to content

ՀՍՀ/ԿՆՈՒԴ I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՆՈՒԴ I Մեծ (Knud den Store) (մոտ 995—1035), 1018-ից՝ Դանիայի, 1016-ից՝ Անգլիայի, 1028-ից՝ Նորվեգիայի թագավոր: Հոր՝ Սվեն I Եղանամորուսի հետ 1013-ից մասնակցել է Անգլիայի նվաճմանը: Էդմունդ Երկաթակոդի մահից հետո հռչակվել է համայն Անգլիայի թագավոր: Հենվել է մանր կալվածատերերի վրա և հովանավորել բարձրաստիճան հոգևորականությանը: Եղբոր՝ Հարալդ.11-ի մահից հետո գրավել է Դանիայի գահը, ստեղծել ազնվականական հատուկ զորք (տինգլիդ): Վտարելով Օլաֆ II Հարալդսոնին՝ տիրել է նաև Նորվեգիայի գահին: Ստեղծել է լայնածավալ պետություն, որը քայքայվել է նրա մահից հետո: