ՀՍՀ/ԿՆՈՒՆՅԱՆՑ ԲՈԳԴԱՆ
ԿՆՈՒՆՅԱՆՑ Բոգդան Միրգաջանի հեղափոխական ծածկանունները՝ Ռուսով, Ռուբեն, Բ. Ռադին-Պետրով, Բակինեց, Կավկագեց, 14(26). 11.1878, Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Զամիաթ գյուղ (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Նընզի գյուղ—14(27).5.1911, Բաքու, բոլշևիկյան կուսակցության ականավոր գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական: Կոմունիստական կուսակցության անդամ 1897-ից: Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում (1886—1895): 1896-ին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ-ի քիմ. ֆակուլտետը: 1897-ին մտել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ: Ռուսաստանի հեղափոխական երիտասարդության պատվիրակության կողմից 1900-ին Բեոլինոսք մասնակցել է Վ. Լիբկնեխտի թաղմանը: 1901-ին աքսորվել է Բաքու, որտեղ դարձել է ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավարներից: Ս. Շահումյանի, Ա. Զուրաբյանի և մյուսների հետ 1902-ին հիմնադրել է «Հայ սոցիալիստ-Աոկրատների միությունը» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթը: Մասնակցել է (1903-ի) Կովկասի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների I համագումարին և Բաքվի կոմիտեի կոդմից-ընտրվել Կովկասյան միութենական կոմիտեի անդամ ու ՌՍԴԲԿ II համագումարի պատգամավոր: Համագումարում ծանոթացել է Լենինի հետ և բազմաթիվ ելույթներով հանդես եկևլ ի պաշտպանություն հեղալիոխական մարքսիզմի և լենինյան-իսկրայական գծի: Աշխատել է «Իսկրա»ի խմբագրությունում, որտեղ տպագրել է մի շարք հոդվածներ նվիրված Անդրկովկասում և Հայաստանում ծավալված հեղափոխական և ազգային-ազաաազրական շարժումներին: 1904-ի սկզբին ընտրվել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի անդամ: Նույն տարվա փետրվարին ձերբակալվել է (6-րդ անգամ) և բանտարկվել: Դատավարության ժամանակ ցարական ինքնակալությանը և դատարանը մերկացնողնրա ճառը «Դատ դատի դեմ» խորագրով տպագրվել է բոլշևիկյան «Վպերյոդ» («Вперёд») թերթում և տարածվել ամբողջ Ռուսաստանում: 1905-ի սեպտեմբեր—հոկտեմբերին ընտրվել է ՈՍԴԲԿ Պետեր-բուրգի կոմիտեի և բանվորների դեպուտատների առաջին սովետի անդամ և քարտուղար: Նույն թվականի դեկտեմբերին նորից է ձերբակալվելևցմահ աքսորվել Սիբիր: 1907-ին փախել է աքսորից և մեկնել արտասահման, որտեղ օգոստոսին մասնակցել է II Ինտերնացիոնալի 7-րդ (Շտուտգարտի) կոնգրեսին, իսկ նոյեմբերին՝ ՌՍԴԲԿ IV (Հելսինգֆորսյան) կոնֆերանսին: Վերադարձել է Ռուսաստան և շարունակել հեղափոխական գործունեությունը Պետերբուրգում, ապա Բաքվում: 1910-ին կրկին ձերբակալվել է և բանտարկվել Բաքվի Բայիլովի բանտում, որտեղ էլ 1911-ին հիվանդացել է և վախճանվել: Ս. Շահումյանը, բարձր գնահատելով Կ-ի կուսակցական և հեղափոխական գործունեությունը, նրան համարել է «փայյուն դեմք մեր կուսակցությունում»: Կ. հեղինակ է բոլշևիկյան կուսակցության տակտիկական, կազմակերպչական և գաղափարական հարցերին վերաբերող մի շարք հոդվածների: Հանդես է եկել նաև Անդրկովկասում կուսակցական կազմակերպություններին և հեղափոխական շարժումներին նվիրված գործերով:
Երկ. Ընտիր երկ., Ե., 1978: Избр. прошв., 1903-1911, Е., 1958.
Գրկ. Շահումյան Ս.,
Երկ. լիակտ.ժող., հ. 2. Ե„ 1976, էջ 210-12: Խանոյան Ս., Բոգդան Կնունյան, Թ., 1927: Ինճիկյան Հ. Գ., Բոգդան Կեունյանց, Ե., 1957: Նույնի, Եվ հեղափոխությունը դատեց, Ե., 1978: Гарибджанян Г. Б., В. И. Левин и большевики Закавказья, М.,1971 Նույնի, Богдан Кнунянц—рыцарь революции, Е., 1978.
Գ. Ղարիբջանյան
