Jump to content

ՀՍՀ/ԿՇՌԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՇՌԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, քանակական քիմիական վերլուծության եղանակ, հիմնված է նյութի զանգվածի ճշգրիտ չաֆման վրա: Որոշվող նյութը, սովորաբար, անջատում են վերլուծվող նմուշից քիչ լուծելի, հաստատուն քիմ. բաղադրությամբ միացության ձևով: Կ. վ-յան դեպքում ճշգրիտ կշռված վերլուծվող նմուշի լուծույթի վրա ավելացնում են համապատասխան նյութ, որը որոշվող նյութի հետ տալիս է նստվածք: Ֆիլտրման միջոցով նսավածքն անջատում են լուծույթից, լվանում, չորացնում կամ շիկացնում մինչև հաստատուն զանգվածի գալը: Որոշվող նյութի պարունակությունը՝ X(ըստ զանգվածի) հաշվում են X a F 100 b բանաձևով, որտեղ a-ն վերլուծվող նմուշի, b-ն նստվածքի զանգվածներն են, F-ը՝ հաշվարկման գործակիցը, որը որոշվող նյութի ատոմական զանգվածի (կամ նրա բազմապատկի) հարաբերությունն է նստվածքում միացության մոլեկուլային զանգվածին: Կ. վ-յան ժամանակ կարևորը հեշտ ֆիլտրվող քիչ լուծելի նստվածքի առացումն է: Կ. Վ. առանձնանում է մեծ ճշտությամբ (մինչև 0,1 սխալ), թերությունը երկարատևությունն է և համեմատաբար մեծ քանակությամբ նմուշների (0,5 գ) կիրառումը: Վերջին թերությունը կարելի է վերացնել Կ. վ-յան միկրո-և ուլտրամիկրո եղանակների կիրառմամբ (մանրամասն տես Միկրոքիմիական անալիզ): Կ. Վ. կիրառում են լեռնային ապարները, միներալները, համաձուլվածքները որոշելու, արտադրության որոշ ճյուղերում հումքը և պատրաստի արտադրանքը բարձր որակով ստանալու համար: Տես նաև Վերլուծական քիմիա, Քանակական անալիզ: