ՀՍՀ/ԿՈԱԼԻՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԱԼԻՑԻԱ (ուշլատ. coalitio—դաշինք), 1. երկու կամ մի քանի պետությունների ժամանակավոր ռազմա-քաղաքական դաշինք՝ որնէ պետության կամ պետությունների խմբի դեմ համատեղ գործողությունների նպատակով (օրինակ, հակահիտլերյան կոալիցիա), 2. երկու կամ մի քանի քաղաքական կուսակցությունների միջև համաձայնություն, որը հաճախ ստեղծվում է կառավարություն (կոալիցիոն) կազմելու նպատակով: Լայնորեն կիրառվում է բուրժուական պետություններում, երբ կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չունի պառլամենտում:
