Jump to content

ՀՍՀ/ԿՈԱՔՍԻԱԼ ՄԱԼՈՒԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԱՔՍԻԱԼ ՄԱԼՈՒԽ լատ. со (cum)—համատեղ և axis— առանցք, մեկ կամ մի քանի (մինչև 20) կոաքսիալ զույգերից կազմված է մալուխ, որոնցում երկու հաղորդալարերը (ներքին ու արտաքին) օդային-պոլիէթիլենային մեկուսացումով անջատված համառանցք գլաններ են: Ծառայում է ռադիոտեխնիկական ապարատուրայի հանգույցներն ու բլոկները միմյանց միացնելու, կապի բազմականալ համակարգում (տես Բազմականալային ռադիոկապ) հեռուստատեսային ծրագրերի և հեռախոսային խոսակցությունների (միաժամանակ մինչև 3600 խոսակցություն, երկու կոաքսիալ զույգով) միջքաղաքային հաղորդումների համար: