Jump to content

ՀՍՀ/ԿՈԳՈՎԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԳՈՎԻՏ, Կոգայովիտ, Կոգոյովիտ, Գոգհովիտ, Կոդ, Կովգ, Հովիտն Կոգայ, Երկիր Նոյան տապանի, Թիկունք Մասեաց (հուն.—, լատ. Cocobit), գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում՝ Դարույնք կենտրոնով: Հս-ից Հայկական լեռնապարով (Մասիս և Սինակ գագաթների միջև ընկած հատվածով) բաժանվում է Մասյացոտն և ճակատք, հվ-արլ-ից Սինոռ (Զիարեթ) լեռ-ներով՝ Արտագ, հվ-ից և հվ-արմ-ից Ծաղկանց լեռնաշղթայի ջրբաժան մի բազուկով՝ Ծաղկոտն, արմ-ից Մինակ, Սպիտակ (Ակ-դաղ) և Մուզիկ լեռներով՝ Բագրևանդ գավառներից: Լեռնագոտիներով սահմանազատված դաշտ է՝ արգավանդ վարելահողերով ու մարգագետիններով: Դաշտի կենտրոնում՝ Արծափ ավանի մոտ, գտնվում է Արծափքար սարը, Դարույնքի արլ. կողմում՝ Կոտիսը, հվ. սահմանագլխին՝ Խորին և Թոնդրակը: Գավառի գլուխը կազմում է հս-արմ. կողմը՝ հնագույն Եղջերքը, որի գոգում է Հայաստանի ամենաբարձր (2247 մ) և մեծությամբ (33 կմ) 5-րդ լիճը՝ Գայլատու կամ Ձկնաբեր ծովակը (թուրք, թալըխ գյոլ): Ըստ ավանդության քաղցրահամ լճի առատ կարմրախայտ ձուկը բերվել է Գեղամա (Սևան) լճից: Սեբեոսի վկայությամբ VII դ. առաջին կեսին այստեղ դեռևս կանգուն էր Գայլատուք քաղաքը: Արլ. կողմում, Դարույնքից հս., գտնվում է Կոգովտի Շամբը (այժմ՝ Շեխլի գյոլ), որը ճահճուտներով միմյանց միացած 5—6 լճակների խումբ է: Գայլատու ծովակի հվ-արլ. ափից սկզբնավորվող Առու գետը (Բալըխ չայ) ոլորապտույտ հոսելով հվ-արլ. և ոռոգելով շրջակա դաշտը՝ թափվում է Կոգովտի Շամբի մեջ: Առվի խոշոր վտակներն են Կռատիկը (Քեռնավուք) և Դարակը, առաջինը բազմաթիվ ճյուղերով սկիզբ է առնում Թոնդրակի հս-արլ. փեշերից, երկրորդը՝ Դարակ ավանի (Կ-ի արմ. սահմանում) մերձակա լեռներից: Կ-ի Շամբում կուտակվող ջրերից սկզբնավորվում է Սարագետը, որը հոսելով հվ-արլ՝. Արտա-զում թափվում է Երասխի վտակ Մակվա գետը: Սինոռի լեոներում է գտնվում Ղազարի լիճը, որը թուրք, աղավաղմամբ դարձել է Ղադա գյոլ (Սագուց լիճ): 6 փոքր լճակներ կան Առու և Դարակ գետերի միախառնման շրջանում: Կ-ի լճերը, եղեգնուտներն ու ճահճուտները հարուստ են ջրասեր հավքերով (կռունկներ, կարապներ, արագիլներ, բաղեր ևն): Անցյալում Կ. առատ էր էրեներով և այլ կենդանիներով: Մովսես 1 սորենացին գրում է, որ Կ. Հայոց արքաների, հատկապես Արշակունիների, սիրած որսատեղիներից էր: Դարոնից բերդի մոտ, բարձրագագաթ ժայռին (ուշ ժամանակներում կոչվում էր Անտոնի դար) պահպանված հնագույն հեթանոսական խորաքանդակը (սաղավարտաձև խույրերով երկու քուրմ, նրանց միջև նվիրական եղջերու կամ Բագշիվիթ) վկայում է, որ Կ. նշանակալից դեր է խաղացել դեռևս Ուրարտու թագավորության ժամանակ (մ. թ. ա. I հազարամյակի առաջին կես): Ապա եղել է արքունի կալվածք՝ ոստան: Արտաշես և թագավորը (մ. թ. ա. 189—160) Կ-ի մի մասը նվիրել է իր սպարապետ Բյուրատի որդի Ամբատ Այրաքաջին: Ըստ Մովսես Խորենացու, Շիրակի Բագարանում Մմբատը սպանելով Երվազ քրմապետին, նրա 500 սպասավորներին վերաբնակեցրել է Բագարանում: Փավստոս Բուզանդը գրում է, որ Կ-ի բերդաքաղաք Դարույնքը եղել է Արշակունիների գանձարան: Երբ Հայոց հս-արլ. կուսակալ Սանատրուկ (Սանեսան) Արշակունին գրավեց Վաղարշապատ մայրաքաղաքը և արքունի գահը, Խոսրով Բ Կոտակ թագավորը (330—338) կաթողիկոս Վրթանես և Պարթևի հետ ամրացավ Դարույնքում: Փավստոս Բուզանդը Կ. անվանում է Արշակ Р թագավորի «սիրեց-յալ գավառը»: Նկատի ունենալով Կ-ի ռազմավարական դիրքը և տնտ. նշանակությունը, 350-ական թթ. Արշակ Բ վերակառուցեց Դարույնքը, իսկ ՄասյացևՌրկովի լեռների մոտակայքում հիմնեց Արշակավան դաստակերտը՝ արքունի ապարանքով հանդերձ, որը կարճ ժամանակամիջոցում դարձավ բազմամարդ քաղաք: Արշակ Բ-ի գերությունից (367) հետո պարսկ. զորքերը գրավեցին Կ., սակայն Պապ թագավորը շուտով ազատագրեց այն: Արծրունյաց իշխան Մերուժանը, պարսկ. զորքերի օգնությամբ, փորձելով տիրել Հայոց արքունապատկան Այրարատ նահանգը և Պապի գահը, բանակեց Կ-ում, բայց չկարողացավ գրավել Դարոնից բերդը: Զիրավի ճակատամարտում (371) պարսկ. բանակի պարտությունից հետո Հայոց սպարապետ Ամբաա Բագրատունին Կոգովտի Շամբի մոտ ձերբակալեց և սպանեց Մերուժանին: Արշակունիների թագավորության անկումից (428) հետո Կ. անցավ Բագրատունիներին, իսկ Դարույնքը դարձավ նրանց իշխանանիստ կենտրոնը և տոհմական հանգստարանս (այստեղ են ամփոփված Սմբատ Բազմահաղթի, Վարազտիրոցի, Սմբատ Ասպետի, Աշոտ և Պատրիկի, Աշոտ Բ Պատրիկի և Բագրատունի այլ իշխանների շիրիմները): 591-ին Պարսից Սասանյան արքա նոսրով II Ապրվեզր (Պարվեզ) Կ. ևս զիջեց Բյուզանդիային: Կ-ի Բազուձոր և Մարդուցայք կոչվող ձորերում դիրքավորված բյուզանդ. զորքերը, չկարողանալով դիմակայել արաբ, ներխուժմանը, 630-ական թթ. վերջին հեռացան: Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին Կ-ի Եղբարք լեռնավայրի Մարակն-կիրճում դարանակալեց և ջախջախեց արաբ, զորաբանակը: Ամրանալով Դարոլյնք և Արծափ բերդերում՝

VII դ. կեսին Կ. արաբ, հարձակումներից հաջողությամբ պաշտպանեց Վարազտիրոցի որդի Սմբատ Ասպետը: Նրա որդի Աշոտ Պատրիկը, կարգվելով Հայոց իշխանապես» (685—688), Դարույնքում կառուցեց Ամենափրկիչ եկեղեցին (Կ-ում տակավին պահպանվում են Բազրատունի-ների արձանագրություններով հարուստ աշխարհիկ և կրոնական բազմաթիվ կիստվեր շինվածքներ): Դարույնքում նստող Բագրատունյաց եպիսկոպոսներից 628-ին հիշատակվում է Քրիստոփորը, 645-ին՝ պատմիչ Սեբեոսը, 999-ին՝ Թադևոսը: Աշոտ Պատրիկի թոռը և Սմբատի որդին՝ Աշոտ Մսակերը, VIII դ. վերջին Կամսարականներից գնելով Արշարունիքը, իշխանանիստը Կ-ից տեղափոխեց այնտեղ: X դ. սկզբին Գագիկ Արծրունին թեև նվաճեց Կ., սակայն այն X—XII դդ. շարունակում էին տիրել Բագրաստւնի կրտսեր պայազատները: Այդ պատճառով Դարույնքը այնուհետե սկսեց կոչվել նաև Պայազատ, որի աղավաղված ձևն է հետագա Բայազետը վերջինս առնչություն չունի օսմանյան սուլթան Բայազիդ 1-ի (1389—1403) անվան հետ. օսմանյան թուրքերը նրա օրոք դեոես չէին նվաճել Ելիրատից արլ. գտնվող հայկ. հողերը: Օսմանյան զորքերն առաջին անգամ Կ. են մտել 1554-ին, երբ Սելիմ սուլթանը այն գրավեց Աեֆյան իրանից և հանձնեց Սիլվան կամ Սլիվան կոչվող քրդական տոհմին (կիսանկախ իշխեց մինչև XIX դ.): Ալաշկերտ, իյամուր, Դիադին և Նահիե գավառների հետ Կ. կազմում էր առանձին փաշայություն՝ Բայազեա կենտրոնով, որը մտնում էր Էրզրումի վիլայեթի մեջ: Մինչև 1829-ը Կ. բազմամարդ էր, ուներ գրեթե միատարր հայ բնակչություն: Միայն հայագետի Բանանիկ, Ջիլխանե, Դևելիկ և Աբդիկոր թաղերում, Ս. Վարդան եկեղեցու շուրջ բնակվում էր ավելի քան 10 հզ. հայ: Հայաբնակ էին գավառի 60-ից ավելի գյուղեր: 1828-ի օզոստ. 28-ին ռուս, զորքերը՝ իշխան Ա. ճավճավաձեի հրամանատարությամբ, Բայազետի գլխավոր մատույցում՝ Զանգիզոր ավանի մոտ, պարտության ատոնելով թուրք, հեծելազորին, հայերի աջակցությամբ գրավեցին Բայազետը: 1829-ի սեպտ. 2-ին Ադրիանուպոլսում ստորագրած ռուս-թուրքական հաշտության պայմանագրով ցարական Ռուսաստանը Կ. գիշեց Թուրքիային: Բազմահազար հայեր (4215 ընտանիք), խույս տալով թուրքերի ու շալալի քրդերի վրեժխնդրությունից, գաղթեցին և բնակություն հաստատեցին հիմնականում Սևանի ավագանում՝ հիմնելով Նոր Բայազետի գավառը (այժմ՝ Կամոյի շրշան): 1840-ին Կ-ի բնակավայրերը զգալիորեն տուժեցին երկրաշարժից: Ռուս. զորքերը Կ. տիրեցին նաև 1854-ի ամռանը: Իսկ 1877-ին այն գրավեց զորավար Արշակ Տեր-Ղու-կասովը: Սակայն, երբ ռուս. բանակի հիմնական ուժերը քաշվեցին Իգդիր, Վանի փաշայի զորքերը՝ քրդերի զինակցությամբ, հունիսին խուժեցին Կ. և կոտորեցին անզեն հայ բնակչությանը, մոտ 2000 հոգի գերեվարվեց: Բայազետի միջնաբերդի ռուս, կայազորը և որոշ թվով հայեր փրկվեցին Տեր-Ղուկասովի՝ հուլիսի զորաերթի շնորհիվ: Կ. այնուհետև, անշքացավ և դարձավ մեծ մասամբ քրդաբնակ: Կ-ում մնացած հայերը զոհվեցին կամ տեղահանվեցին 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ (նրանց թիվը Լեվաիոաի տվյալներով հասնում էր 15200-ի): Կ-ի բնակավայրերի թիվը հասնում էր 110-ի, որոնցից XIX դ. հայաբնակ էին հետևյալները. Արաբդիզե, Արծափ, Բայազետ, Բաշքենդ, Բաշ-Սինեկ, Գալուստ. Դիրիք, Գմբեթ, Գորո, Գրիկոն, Գուրզա-վւան, Դարակ, Դութախ, Ելան, Զանգիզոր, Զիարեդ, Զուրավ, Թադիրք, Թավլե, Թափարիզ, Թութակ (Մեծ և փոքր), Թուրքմեն, Ինշասու, իպակ, Կալարաշ, Կալիշուխ, Կամարշուկ, Կարաբոդազ, Կարանտին, Կարաշավերան, Կարագյոգ, Կարաքենդ, Կարուն (Կորուն), Կըգլիդզե, Կուլիշե, Հալաշ, ճաաեկոան, Մազալան, Մայրամ, Մելիքշահ, Մեշիտ, Մսուն, Մազիկ, Յորթուլու, Նոփեշի, Շամսու, Չիվտլիկ, Պապաշղ, Ջելալի, Ջիմալ, Սարթափ Սարիբեկ (Վերին և Ստորին), Սղնախ, Սուրբահան (Վերին և Ստորին), Վազիրխանե (Վերին և Ստորին), Վզակ, Տապի, Տոսդալի, փառախոտ, Քարադեզ, Քարամերձ, Քյոսեկ, Քորում, Օրթաքենդ, Օրթլի:

Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Геноцид армян в Османской империи, сб.документов и материалов, под ред. М. Г.Нерсисяна, Е., 1966.

Մ. Կատվալյան