Jump to content

ՀՍՀ/ԿՈԶԻԿՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԶԻԿՅԱՆ (Գոզիկյան) վարուժան Ավետիսի (ծն. 7.1.1936, Կոնստանցա, Ռումինիայում), հայ ջութակահար: 1957-ին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան (դասատու՝ Կ. Ավագյան): Աոաջին անգամ հանդես է եկել 1954-ին (Բուխարեստ): 1958-ից ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում (նաև ՍՍՀՄ-ում): 1959-ին՝ Բուխարեստի ֆիլհարմոնիայի ջութակահար, 1960-ից՝ կոնցերտմայստեր: Դասավանդում է Բուխարեստի կոնսերվատորիայում: Ազգային և միջազգային մրցույթների. փառատոների դափնեկիր է, մրցանակակիր: Համերգացանկն ընդգրկում է Վիվալդիի, Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Չայկովսկու, Ստրավինսկու, Ռավելի, Խաչատրյանի, Կոմիտասի և ուրիշների երկեր: 1968-ին մհ-նահամերգով հանդես է եկել Երևանում:

Ս. Քոլանջյան