Jump to content

ՀՍՀ/ԿՈԹԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԹԵՐ, Կոտեր, Ղոթուր, Քյութուր, ավան Արևմտյան Հայաստանում, Երգնկայի գավառում: XX դ. սկգբին ուներ ավելի քան 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Կար եկեղեցի (Ս. Գևորգ) և վարժարան: Կ-ի մասին առաջին անգամ հիշատակում է Արիստակես Լաստիվերցին: Պատմական հուշարձաններից կարևոր է կամուրջը (XIII դ.), որն ըստ ավանդության կառուցել է մի գյուղացի: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: