ՀՍՀ/ԿՈԼԱԳԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԱԳԵՆ (հուն.— սոսինձ ն… գեն), սկլերոսյրոտեինների խմբի ֆիբրիլային սպիտակուց, կենդանիների շարակցական հյուսվածքի կոլագենային թելիկների հիմնական մասն է: Կ-ի մոլեկուլը կազմված է զսպանակաձև ոլորված պոլիպեպտիդային 3 շղթայից: Կ. կազմում է կենդանիների սպիտակուցների 1 3—ը, շարակցական հյուսվածքի, կապանների, կոճիկների, մաշկի, ոսկրերի, ձկների թեփուկների կարևոր կառուցվածքային բաղադրամասն է և հիմնականում կատարում է հենարանային ֆունկցիա: Դաբաղանյութերը բարձրացնում են Կ-ի թելիկների կայունությունը քիմ., ֆիզիկական և բակտերային ազդեցությունների նկատմամբ, որի վրա հիմնված է կաշվի, մորթու մշակումը: Բույսերում Կ. բացակայում է:
