ՀՍՀ/ԿՈԼԱԳԵՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՈԼԱԳԵՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, կոլագենոգներ, հիվանդությունների խումբ, բնորոշվում է գերազանցապես տարբեր օրգանների շարակցական հյուսվածքի և անոթների պատերի հարաճուն ախտահարմամբ: Կ. հ. ընթանում են շարակցական հյուսվածքի առաջնային տարածուն ախտահարումով, դրանց բնորոշ ֆիբրինոիդ կազմափոխությամբ և առանձին օրգանների երկրորդային ախտահարմամբ: «Կ. հ.» տերմինն առաջար-կել է ամերիկացի գիտնական Պ. Կլեմպերերը, կուագեն թելերի (շարակցական հյուսվածքի տարր) ուռչումով արտահայտվող պրոցեսը նշեյու համար: Կ. հ-ին բնորոշ է շարակցական հյուսվածքի կառուցվածքային բոլոր բաղադրիչ մասերի (թելեր, բջիջներ, միջբջջային նյութ) ախտահարումը, ուստի ավելի ճիշտ կլինի օգտագործել «շարակցական հյուսվածքի հիվանդություններ» տերմինը: Կ. հ-ի խմբին են դասվում ռևմատիզմը, ռևմատոիդ հոդաբորբը, սիստեմային կարմիր գայլախտը և կարծրամաշկությունը, հանգուցավոր պերիարաերիտը: Ապացուցված է, որ շարակցական հյուսվածքի ֆիբրինոիդ փոփոխության հիմքում ընկած է կոլագեն թելերի քայքայումը, կոլագենային կոմպլեքսի և հիմնային անձև նյութի կազմալուծումը: Կ. հ-ով ախտահարվում են հաճախ երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, սիստեմային գայլախտով և կարծրամաշկությամբ՝ գերազանցապես կանայք, հանգուցավոր պերիարտերիտով՝ տղամարդիկ: Կ. հ-ի կլինիկական ընթացքը բազմաձև է, ախտորոշումը՝ դժվար: Բոլոր Կ. հ-ի համար բնորոշ է քրոնիկական, ալիքաձև, հարաճուն ընթացքը, տենդը, օրգանիզմի բազմաթիվ համակարգերի ախտահարումը (հոդեր, մաշկ, լորձաթաղանթներ, թոքեր, սիրտ, երիկամներ և նյարդային համակարգ): Կ. հ-ի զարգացման մեխանիզմի բազմաթիվ տեսություններից լայն ճանաչում է ստացել ինֆեկցիոն-ալերգիականը: Բոլոր Կ. հ-ի ժամանակ տարբեր ինքնահակամարմինների հայտնաբերումը ձեռք է բերել մեծ ախտորոշիչ նշանակություն և լայնորեն կիրառվում է կլինիկական պրակտիկայում: Ընդհանուր իմունոլոգիական խանգարումների մեջ նշվում են արյան շիճուկում մուկոպրաոեիդների և գամմա-գլոբուլինների, շիճուկային սպիտակուցների կազմում՝ առանձին ամինաթթուների բաղադրության բարձրացում, ոսկրածուծում և ավշային հանգույցներում պլազմոցիտների և ռեթիկուլյար բջիջների ավելացում, ինչպես նաև տարբեր հակաօրգանային ինքնահակամարմինների ի հայտ գալը: Յուրաքանչյուր Կ. հ. բնորոշվում են իմունոլոգիական ֆենոմենների յուրահատուկ հավաքածուով: Կ. հ-ի մեծ մասի դեպքում բուժիչ ազդեցություն են ունենում կորտի-կոստերոիդ հորմոններըևիմունոլոգիական ռեակցիաները ճնշող տարբեր միջոցները՝ իմունոդեպրեսանտները:
