Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԱՊՍ ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԱՊՍ (լատ. collapsus) գրավիտացիոն, ձգողության ուժերի ազդեցությամբ աստղի կործանարար արագ սեղմում Համաձայն արդի տեսական պատկերացումների, Կ. որոշիչ դեբ է խաղում մեծ զանգվածով աստղերի զարգացման վերջին փուլում: Սովորաբար, աստղը գտնվում է հավասարակշռված վիճակում, ձգողության ուժերը, որոնք ձգտում են սեղմել աստղի նյութը, հավասարակշովում են աստղի շիկացած գազի ճնշման ուժերով, որոնք դիմադրում են սեղմման պրոցեսին: Գազի ջերմաստիճանը, ուստի և ճնշման ուժերը արդյունք են աստղի ընդերքում տեղի ունեցող ջերմամիջուկային ռեակցիաների: Մի քանի մլրդ տարվա ընթացքում աստղի ջերմամիջուկային էներգիայի աղբյուրներն աստիճանաբար սպառվում են, իսկ աստղը շարունակում է ճառագայթել հսկայական էներգիա (մակերևույթից՝ լույս, իսկ ընդերքից՝ նեյտրինո): Դա հանգեցնում է աստղի դանդաղ սեղմման: Աստղի հետագա վիճակը կախված է նրա զանգվածից: Եթե զանգվածը հավասար է կամ գերազանցում է 1,2 M (M-ը Արեգակի զանգվածն է), ապա աստղի կենտրոնական տիրույթում խտության աճման հետ շատ արագ աճում են գրավիտացիոն ուժերը (համեմատած ճնշման ուժերի հետ): Հավասարակշռությունը խախտվում է, և ձգողության ուժերի շնորհիվ աստղը սրընթացորեն սեղմվում է: Տեղի է ունենում Կ., որը կատարվում է վրկ-ի մասերի ընթացքում: Որպես Կ-ի հետևանք դիտվում է գերնոր ասաղի բռնկում, իսկ աստղի միջուկը հանդես է գալիս որպես նեյտրոնային աստղ: Եթեմիջուկի զանգվածը գերազանցում է 2 M, ապա աստղի միջուկը շարունակում էսեղմվել, և նրա ձգողության ուժերն այնքան են աճում, որ ոչինչ չի կարող կանխելհետագա սեղմման պրոցեսը: Սկսվում է ռելյատիվիստական Կ.: Աստղիշառավիղը հավասարվում է այսպես կոչված գրավիտացիոն շառավղին (մեծությունը կախված է աստղի զանգվածից և հավասար է շուրջ 3 M 0 կմ. M 0-և աստղիզանգվածն է՝ արտահայտված Արեգակի զանգվածի միավորներով), ձգողությանդաշտը բաց չի թողնում ոչ մի ճառագայթում, ոչ մի մասնիկի արձակում: Երկնային այսպիսի մարմինն անվանում են «սե խոռոչ»:

Է. Խաչիկյան