Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԱՍ Յակուբ (իսկական անուն-ազգանունը՝ Կոնստանտին Միխայլովիչ Միցկևիչ) 22.10(3.11). 1882, գ. Ակինչիցի (այժմ՝ Մինսկի մարզում)—13.8.1956, Մինսկ, բելոռուս սովետական գրող, հասարակական գործիչ: Բելոռուսական սովետական գրականության հիմնադիրներից, Բելոոուսիայի ժողովրդական բանաստեղծ (1926): ԲՍՍՀ ԳԱ անդամ (1928), ԲՍՍՀ ԳԱ առաջին վիցե-պրէզիդենտը (1929-56): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Հրատարակել է «Տրտմության երգեր» (1910), «Պատմվածքներ» (1912), «Հարազատ դեմքեր» (1914) ժողովածուները, որոնց հիմնական թեման աշխատավոր գյուղացու կյանքն է: Սովետական շրջանում լույս տեսան «Արձագանք» (1922) բանաստեղծությունների, «Կյանքի հեքիաթներ» (1921) պատմվածքների ժողովածուները, «Երաժիշտ Սիմոնը» (1917—25) պոեմը են: Ինքնակենսագրական նյութի հիման վրա գրված ««աոուղիներում» (1923, 1927, 1954) եռերգությունը պատմում է 20-ական թթ. սկզբներին բելոռուս մտավորականության գաղափարական որոնումների մասին: «ճահճուտ» (1934) վիպակը պատկերում է բելոռուս ժողովրդի պայքարը 1918—20-ական թթ. քաղաքացիական կռիվներում: Հայրենական մեծ պատերազմի (1941—45) շրջանի բանաստեղծությունների շարքի և «Ձկնորսի տնակը» (1947) պոեմի համար արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1949): Պարգևատրվել է Լևեիեի 5 շքանշանով:

Երկ. Լուսավոր աղի, Ե. 1953, էջ 8—12, 45—48: Բելոռուսակաս գրականության անթոլոգիա, Ե., 1957, էջ 46—58: ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն, Ե., 1958, և 197—214: