ՀՍՀ/ԿՈԼԱՐՈՎ
ԿՈԼԱՐՈՎ Վասիլ Պետրով 16(28).7.1877, Շումեն—23.1.1950, Սոֆիա, բուլղարական և միջազգային բանավորական շարժման, ԲԺՀ քաղաքական և պետական գործիչ: Տնտեսագիտական գիտ. դր (1935), Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս (1946): 1897-ից բուլղ. կոմունիստական կուսակ ցության (ԲԿԿ) անդամ: 1897—1900-ին սովորել է ժնեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1902—04-ին եղել է Շումենի ս-դ. կազմակերպության քարտուղար, 1904—19-ին՝ ԲԲՍԴԿ (տասնյակ սոցիալիստների, տ. ս.) կազմակերպության ղեկավար, 1919—23-ին՝ Բուլղարիայի կոմունիստական (տ. ս.) կուսակցության քարտուղար: Մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտոտգարտի (1907), Կոպենհագենի (1910) կոնգրեսներին, Ցիմերվալդի միջազգային սոցիալիստական կոնֆերանսին (1915), ուր առաջին անգամ հանդիպել է Վ. Ի. Լենինին: 1921-ից՝ ԿԻԳԿ, 1922-ից՝ ԿԻԳԿ նախագահության անդամ, 1922—24-ին՝ ԿԻԳԿ գլխավոր քարտուղար: Գ. Դիմիտրովի հետ ղեկավարել է 1923-ի սեպտեմբերի հակաֆաշիստական ապստամբությունը: 1923-ի հոկտեմբերից ապրել է ՍՍՀՄ-ում: 1923—44-ին եղել է Բուլղարիայի կոմկուսի ԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ, 1926—29-ին՝ ԲԿԿ օրգան «Կոմանիստիչեսկո զնամե» ամսագրի գլխավոր խմբագիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—45) Ժամանակ ֆաշիզմի դեմ բուլղար ժողովրդի պայքարի կազմակերպիչներից էր: 1946—50-ին եղել է ժողովրդական մեծ ժողովի նախագահ, 1949—1950-ին՝ ԲԺՀ Մինիստրների խորհրդի նախագահ: Նրա տեսական ուսումնասիրություններում կարևոր նշանակություն ունեն ագրարային խնդիրներին նվիրված աշխատությունները: Կ. բուլղարահայ աշխատավորության մեծ բարեկամն էր: Տ. Իսմրյանի, Ս. Շահբազյանի, Գ. Շիշմանյանի և ԲԿԿ աչքի ընկնող այլ հայ գործիչների հետ մեծ աշխատանք է կատարել բուլղարահայ աշխատավորությանը բուլղ. պրոլետարիատի ընդհանուր դասակարգային պայքարի մեջ համախմբելու գործում: 1920-ին Կ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մամուլի կոմիտե» հատուկ մարմինը:
Գրկ. Гусев Н. Ф., Василь Коларов, М., 1963.
