ՀՍՀ/ԿՈԼԲԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԲԵ (Kolbe) Ադոլֆ Վիլհելմ Հերման (1818—1884), գերմանացի քիմիկոս: Մար-բուրգի (1851) և Լայպցիգի (1865) համալսարանների պրոֆեսոր: Սինթեզել է քացախաթթու (1845), սալիցիլաթթու (1860) և մրջնաթթու (1861): Հայտնաբերել է հագեցած ածխաջրածինների ստացման եղանակ (1849)՝ միահիմն հագեցած ճարպաթթուների ալկալիական աղերի ջրային լուծույթները էլեկտրոլիզելով (Կոլբեի ռեակցիա): 1857-ին (Ա. Կեկովեի հետ միաժամանակ) միտք է արծարծել ածխածնի քառարժեքության մասին:
