Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԲԵԻ ՌԵԱԿՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԲԵԻ ՌԵԱԿՑԻԱ, կարբոնաթթուների աղերի լուծույթների էլեկտրոլիզով ածխաջրածինների ստացման եղանակ (էլեկտրաքիմիական սինթեզ):

Տարբեր թթուների աղերի լուծույթների էլեկտրոլիզի դեպքում առաջանում են համաչաֆ (R—R, R—R), նաև անհամաչափ (R—R) ածխաջրածիններ: Կ. ռ-ով ստանում են բարձրագույն միակարբոնաթթուներ (1) և երկկարբոնաթթուներ (2) (համապատասխան էսթերների հիդրոլիզից հետո):

Կ. ռ. կիրառվում է արդյունաբերության մեջ, օրինակ, սեբացինաթթվի .ստացման համար, որն օգտագործվում է պոլիամիդների և հոտավետ նյութերի արտադրության մեջ: Ռեակցիան առաջարկել է գերմանացի քիմիկոս Ա. Կուբեն, 1849-ին: