ՀՍՀ/ԿՈԼԲԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԲԵՐ (Colbert) ժան Բատիստ (1619—1683), ֆրանսիական պետական գործիչ կուդովիկոս XlK-ի օրոք: 1660-ական թթ. վերջին իր ձեռքում կենտրոնացնելով Ֆրանսիայի ներքին քաղաքականությունը՝ Կ. ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, անցկացրել տնտեսա-ֆինանսական ուշագրավ միջոցառումներ և զարկ ավել արդյունաբերությանը: 1663—1671-ին հիմնադրել է գրականության, գիտությունների, երաժշտության և ճարտարապետության ակադեմիաներ: 1667-ին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ: Հովանավորել է հայ առևտրականներին, որոնք Ֆրանսիա էին ներմուծում մետաքս:
