ՀՍՀ/ԿՈԼԵԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԵԹ (Colette) Գաբրիել Սիդոն (1873—1954), ֆրանսիացի կին գրող: Գոնկուր-ների ակադեմիայի անդամ (1944): Ակզբում ստորագրել է Վիլլի (առաջին ամուսնու անունը) կեղծանունով: Լավագույն ստեղծագործություններից են «Կլոդինի տունը» (1922), «Սիդո» (1930) վեպերը: «Երեկոյան աստղ» (1946) օրագիրը գերմանաֆաշիստական զավթիչների կողմից Ֆրանսիայի օկուպացման և Դիմադրության շարժման մասին է:
