ՀՍՀ/ԿՈԼԵԿՏՈՐԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ
ԿՈԼԵԿՏՈՐԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ, էլեկտրական մեքենա (գեներատոր, շարժիչ), որի ռոտորի փաթույթը միացված է կուեկտորի հետ: Տարբերում են հաստատուն և փոփոխական հոսանքի Կ. մ-ներ: Հաստատուն հոսանքհ Կ. մ-ները բավականաչափ տարածված են, սակայն կոլեկտորը սահմանափակում է նրանց հզորությունը (մինչև մի քանի Մվտ) և լարումը (մինչև 1,5 կվ): Փոփոխական հոսանքի Կ. մ-ում կոլեկտորը ծառայում է որպես հաճախականության մեխանիկական փոխակեր պիչ: Կոլեկտորային գեներատորը կիրառվում է հիմնականում որ պես եռաֆազ փոփոխական հոսանքի աղբյուր, որը հնարավորություն է տալիս կարգավորել հոսանքի հաճախականությունը՝ անկախ գեներատորի ռոտորի պտտման հաճախականությունից: Կոլեկտորային շարժիչները (միա ֆազ և եռաֆազ), ի տարբերություն ոչկոլեկտորայինի, ունեն կարգավորման ճկուն բնութագրեր, սակայն ավելի թանկ են, ծանր ու պակաս հուսալի: Փոքր հզո րության միաֆազ շարժիչները կիրառվումեն կենցաղային էլեկտրասարքերում: Մինչև մի քանի կվտ հզորության եռաֆազ շարժիչները գլխավորապես օգտագործ վում են արագության կարգավորման լայնտիրույթով էլեկտրահաղորդակներում: Հաճախականության կոլեկտորային փոխակերպիչն երը մտնում են էլեկտրամեքենայական կասկադների կազմի մեջ, ինչպես նաև օգտագործվում են ասինխրոն շարժիչներիլարման և հոսանքի ֆազերի շեղման կոմպենսացման համար: Կիսահաղորդչային տեխնիկայի զարգացմանը զուգընթաց կոլեկտորային փոխակերպիչներին փոխարինում են ավելի հեռանկարային հաճախականության կիսահաղորդչային ստատիկ փոխակերպիչները:
Գրկ. Костевко М.П., Пиотровский Л. М., Электрические машины, 2 изд., ч. 2, М.—Л., 1965.
