Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԵՋ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԵՋ (անգլ. college), ուսումնական հաստատություն Մեծ Բրիտանիայում, նրա գլխավորած Համագործակցության երկրներում և ԱՄՆ-ում: Կ-ները լինում են 3 հիմնական տիպի՝ 1. բարձրագույն դպրոցի մակարդակին համապատասխան, 2. միջնակարգ և բարձրագույն ուս. հաստատությունների միջև միջանկյալ տեղ գրավող, 3. միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող և նախատեսված 16 տարեկանից բարձր սովորողների համար: Կ-ները ծագել են XIII դ. սկզբին Անգլիայում: Պատմականորեն ձևավորված Կ-ի տիպը ավանդաբար պահպանվել է հնագույն համալսարաններում (Օքսֆորդի համամալսարանում և Քեմբրիջի համալսարանում): Մեծ Բրիտանիայի այլ համալսարանների կազմի մեջ մըտ՝ նող Կ-ները մասնագիտացված ուս. հաստատություններ են, որոնք օժտված են ինքնուրույնությամբ: Ավանդաբար Կ-ներ են կոչվում նաև որոշ հնամյա արտոնյալ միջնակարգ դպրոցներ (Իտոն, Ալինչեստեր) և մասնավոր ուս. հաստատություններ: ԱՄՆ-ում առաջին Կ-ները ստեղծվել են XVII դ. (անգլիականի օրինակով), որպես հոգևորականներ և պետ. ծառայողներ պատրաստող բարձրագույն ուս. հաստատություններ: XIX դ. առաջին կեսին առավել խոշոր Կ-ների և բժշկական, իրավաբանական, աստվածաբանական դպրոցների (կամ ֆակուլտետների) միավորմամբ ստեղծվել են առաջին համալսարանները: Կ-ները մեծամասնությամբ քառամյա են: Ուսումը վճարովի է: