Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԵՐԻՏ ԴՊՐՈՑՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԵՐԻՏ ԴՊՐՈՑՆԵՐ (կոլտնտեսային երիտասարդության դպրոցներ, մինչև 1930-ը՝ գյուղական երիտասարդության դպրոցներ), հանրակրթական ոչ լրիվ միջնակարգ դպրոցներ, ստեղծվել են 1923-ին, գյուղական վայրերում, առաջին աստիճանի (քառամյա) դպրոցների հիմքի վրա, եռամյա դասընթացով: Ունեցել են որոշակիորեն ընդգծված գյուղատնտ. թեքում: Իրենց դասընթացով համապատասխանում էին յոթնամյա դպրոցներին: ՀՍՍՀ-ում կազմակերպվել են 1925-ին: 1926—27 ուս. տարում դրանց թիվը հասել է 17-ի: 1934-ին Կ. դ. վերածվել են ոչ լրիվ միջնակարգ (յոթնամյա) դպրոցների:

Ս. Խուդոյան