ՀՍՀ/ԿՈԼԻԲՐՆԵՐ
ԿՈԼԻԲՐՆԵՐ (Trochili), երկարաթևերի կարգի թռչունների ենթակարգ: Հայտնի է 1 ընտանիք, 123 սեռ, 320 տեսակ: Աշխարհի ամենափոքր թռչուններն են, մարմնի երկարությունը՝ 5,7—21,6 սմ, քաշը՝ 16—20 գ: Արուների փետուրները շատ վառ են, էզերինն ավելի մեղմ են գունավորված: Թռչում են շատ արագ (մինչև 80 կմ/ժամ): Սնվում են ծաղիկների նեկտարով, սարդերով, միջատներով: Գիշերը, սննդի անբավարարության և ցրտի ժամանակ ընկնում են թմրության մեջ, նյութափոխանակության ինտենսիվությունը նվազում է, մարմնի ջերմաստիճանը 39—43 Շ-ից իջնում է մինչև 14,5—210°C: Կ. բացառապես Արմ. կիսագնդի թռչուններ են: Ամենաշատը (163 տեսակ) տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձերում: Զույգեր չեն կազմում, պոլիգամ են, չվող, բույնը կառուցում, թխսում և ձագերին կերակրում է էգը: Բնադրում են ծառերի, թփերի վրա, առանձին տեսակներ բույնը ծեփում են ժայռերին: Դնում Են 1—2 ձա, թխսում 14—19 օր: Օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը:
