Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԻԶԵՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԻԶԵՈՒՄ, կողոսեոն (լատ. colosseus— հսկայական, վիթխարի), հին հռոմեական ճարտարապետության հուշարձան, փլավիոսների ամֆիթատրոնը: Կառուցվել է 75—80-ին: Նախատեսված էր գլադիատորների կրկեսամարտերի և ներկայացումների համար: Էլիպսաձև հատակագծով, մոտ 190 մ և 156 մ առանցքային չափերով կառույցը բաղկացած է ասպարեզից և այն շրջապատող՝ չորս աստիճանավոր, մոտ 50 հգ. տեղանոց ամֆիթատրոնից: Օգտագործված շինանյութը տուֆն է, արտաքինից երեսպատված է տրավերտինով, տրիբունաները՝ մարմարով, թաղածածկերում օգտագործվել է աղյուս և բետոն: Քանդակները չեն պահպանվել: Արտաքուստ եռահարկ կամարաշարը (Տոսկանական, Հոնիական, Կորնթական օրդերներով) և պսակոդ ատւոիկական հարկը քողարկել են տրիբունաները և բազմաթիվ օժանդակ սենյակների լաբիրինթոսը: Հսկայական չափերի, հանդիսավոր-վեհաշուք Կ. հռոմեական ամենախոշոր ամֆիթատրոնն էր: Պահպանվել է մի մասը:

Գրկ. Цирес А. Г., Архитектура Колизея, М., 1940.