ՀՍՀ/ԿՈԼԻՄԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԻՄԱ, գետ Սիբիրի հյուսիս-արևելքում, ՌՍՖՍՀ Մազադանի մարզում և Յակուաական ԻՍՍՀ-ում: Երկարությունը՝ 2129 կմ, ավազանը՝ 643 հզ. կմ²: Վտակներն են՝ Դետրինը, Բույունդան, Բալիգիչանը, Սուգոյը, Կորկոդոնը, Մեյմչանը: Թափվում է Արևելա-Սիբիրական ծովի Կոլիմայի ծոցը: Սնումը խառն է, վարարումը՝ մայիս—սեպտեմբեր ամիսներին: Սառցակալում է հոկտեմբերի կեսից, սառցազերծվում՝ մայիս—հունիս ամիսներին: Կ. նավարկելի է Բախապչայի գետաբերանից: Նավահանգիստներն են՝ Ուստ-Սրեոնեկանը, Զիրյանկան, Չերսկին, Զելյոնի Սիսը են: Կ-հ վրա կառուցվում է (1973-ից) Կոլիմայի ՀԷԿ-ը: Ստորին հոսանքում կա ձկնարդյունագործություն. ավազանում՝ ոսկու և քարածխի հանքավայրեր:
