Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԻՄԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԻՄԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, ցածրադիր հարթավայր Ցակուտիայի հյուսիս-արևմուտքում: Ձգվում է 750 կմ Կոլիմա գետի երկայնքով, Արևելա-Սիբիրական ծովից մինչև Չերսկու լեոները: Բարձրությունը՝ մինչև 100 մ (առանձին բլուրներ՝ մինչև 200—300 մ): Կազմված է լճագետային ավազակավերից և կավավազներից: Կլիման մերձարկտիկական է: Բնորոշ են սառցաջերմակարստային ռելիեֆի ձևերը, շատ են լճերն ու ճահիճները: Հվ-ում տիրապետում են սաղարթավոր ճահճային նոսր անտառները, իսկ հս. լայնության 69-ից հս.՝ թփուտա-խոաային տունդրաները: