ՀՍՀ/ԿՈԼԻՄԱՅԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԻՄԱՅԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Կոլիմայի բարձրավանդակ, Գիդան, Գեդան, ՍՍՀՄ ասի ական մասի հյուսիս-արևելքում: Կազմված է լեռնաշղթաների, սարավանդների և բլրաշարերի համակարգից: Երկարությունը՝ 1300 կմ: Հս-արմ-ում գերակշռում են սարավանդները, կարճ լեռնաշղթաները և գրանիտային զանգվածները (1500—1800 մ): Դեպի հս-արլ. են տարածվում տեկտոնական իջվածքներով իրարից բաժանված մի շարք լեռնաշղթաներ: Արմ. մասը կազմված է պերմի, տրիասի և յարայի հասակի ալևրոլիտներից և ավազաքարերից, արլ-ը՝ էֆուզիվ նստվածքներից: Իջվածքներում կան քարածխի հանքավայրեր և տաք աղբյուրներ: Արմ. լանջն ունի խիստ ցամաքային կլիմա, արլ-ը՝ հողմադեմ է, խոնավ: Մինչև 500 (հս-ում) և 800 մ (հվ-ում) բարձրություններն անտառապատ են:
