Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԻՄԱՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԻՄԱՏՈՐ լատ. collineo—ուղղում եմ ուղիղ գծով, զուգահեռ ճառագայթների փունջ ստանալու օպտիկական սարք: Կազմված է ներսից սևացրած խողովակի մեջ գտնվող օբյեկտիվից կամ գոգավոր հայելուց, որի կիզակետային հարթությունում տեղավորվում է լուսատու առարկան (օրինակ, դիաֆրագմայի ճեղքը): Վերջինիս ձևի ու չափերի ընտրությունը կախված է Կ-ի օգտագործման նպատակից: Կ. կիրառվում է աստղագիտության մեջ, սպեկտրային սարքերում և օպտիկամե-խանիկական չափիչ-ստուգիչ գործիքներում: Կ. ավտոկոլիմացիոն սարքերի բաղկացուցիչ մասն է. այդ սարքերում օբյեկտիվից դուրս եկած ճառագայթներն անցնում են օպտիկական համակարգը հակառակ ուղղությամբ և տալիս առարկայի պատկերը առարկայի հարթությունում:

Ժ. Նինոյան