ՀՍՀ/ԿՈԼԼԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԼԱՐ (Kollar) Յան (1793—1852), չեխական և սլովակյան բանաստեղծ, մշակութային գործիչ: Գլխավոր ստեղծագործությունը «Սլավայի դուստրը» (1824) պոեմն է: Գրել է «Սլավոնների գրական կապերի մասին» (1836) տրակտատը, ուսումնասիրել ժող. բանահյուսությունը, հավաքել ժող. երգեր (Պ. Շաֆարիկի հետ), երկու հատորով լույս է ընծայել «Սլովակների ագգային երգերը կամ աշխարհիկ երգերը Հունգարիայում» (1834—35):
