ՀՍՀ/ԿՈԼԽԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԽԵՐ, ժամանակակից Վրաստանի արևմտյան մասում և հարավարևելյան Մերձ Մեծովյան շրջաններում բնակված, մեգրելաճանական (զանական) ճյուղին պատկանող հին վրացական ցեղեր: Մ. թ. ա. XIII—VII դդ. ներկայիս Աբխազիայում, փասիս գետի ավազանում, Կ. ստեղծել են բարձր զարգացած ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթեդարյան կոլխիդական մշակույթը: Ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում հիշատակվում է Կի ցեղային միությունը (Կիլխի, կուլխա), որից հետագայում (մ.թ.ա. VI դ.) ձևավորվել է Կոփիդայի թագավորությունը: Տոհմական համայնքներով ապրող Կ. հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, լեռնային շրջաններում՝ նաևանասնապահությամբ: Բարձր զարգացման էին հասել մետաղների և փայտիմշակումը, բրուտագործությունը, կտավագործությունը:
Օ. Լորթքիփանիձե
