Jump to content

ՀՍՀ/ԿՈԼԽԻԴԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼԽԻԴԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Վրացական ՍՍՀ-ում, Արևմտյան Անդրկովկասում՝ Սև ծովի, Մեծ Կովկասի և փոքր Կովկասի միջև: Ծովափով ձգվում է Սուխումից մինչև Քոբուլեթ: Կ. դ. սինկլինալ իջվածք զբաղեցնող ալյուվիալ հարթավայր է, որտեղ անթրոպոգենի ալյոլվիալ նստվածքների հզորությունը մինչև 700 մ է: Կան նավթագազային երևակումներ, հանքային աղբյուրներ (Ծղալտուբո): Կլիման խոնավ մերձարևադարձային է, մեղմ ձմեռով: Հունվարի միջին ջերմաստիճանը 4,5—6°C է, օգոստոսինը՝ 23—24°C: Հատվում է Ռիոն, ինգուր և այլ գետերով: Կ. դ-ում զբաղվում են հացահատիկի (գլխավորապես եգիպտացորեն), մերձարևադարձային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ: